Թափանցիկ և հստակ ցուցումներ Սերժ Սարգսյանին

Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այնքան մոտ չեն եղել, ինչպես այժմ, նախօրեին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Երևանում անցկացված «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում։ Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական Միությունում։ «Ստորագրեցինք նաև այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունն օդային և ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով և առաջարկություններով, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն», - նշել է Մոգերինին։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA»), Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ օրերս կազմակերպել էր ճեպազրույց` նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին: Իր ներածական խոսքում դեսպան Սվիտալսկին լավատեսորեն է արտահայտվել նոյեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀՀԸԳ) վավերացման ու իրականացման գործընթացի առնչությամբ: «Թեև Հայաստանի քաղաքացիական հանրության որոշ շրջանակներ մտահոգ են և դեռևս կասկածներ ունեն ՀՀԸԳ-ի իրագործման և մոնիթորիգնային գործընթացի նկատմամբ, այդուհանդերձ, «մենք ունենք հստակ ազդակներ, որ համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է»,-նշել է պարոն Սվիտալսկին: «Լինելով ամենափոքր երկիրը Արևելյան Գործընկերության մեջ` Հայաստանը ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ»,-հավելել է Սվիտալսկին: Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է արագացնող գործոն հանդիսանալ տեղական բարեփոխումների իրականացման համար, ինչը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսական ներուժի ծավալման տեսակետից: «Հայաստանն ունի բոլոր նախահիմքերը` զարգանալու և բարգավաճելու համար», մասնավորապես` մտավոր և մարդկային կապիտալ: Սակայն անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել կայուն տնտեսական զարգացման հասնելու համար, որը ներկայումս խոչընդոտվում է վերահսկվող ու մոնոպոլիզացված համակարգի պատճառով, ինչը հիասթափության պատճառ է հանդիսանում երիտասարդ հայ ձեռնարկատերերի համար և դրդում է երիտասարդ ու շնորհալի մարդկանց լքելու երկիրը», ասել է ԵՄ դեսպանը: 2017թ. նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այն լայն հնարավորություններ է ստեղծել ոչ միայն Հայաստանի ներսում իրական բարեփոխումների համար: Սակայն նկատվում է որոշակի դանդաղկոտություն: Ու այս ֆոնին ուշագրավ է դեսպան Սվիտալսկու հետևյալ խոսքը, թե, թեև Հայաստանի քաղաքացիական հանրության որոշ շրջանակներ մտահոգ են և դեռևս կասկածներ ունեն համաձայնագրի իրագործման և մոնիթորիգնային գործընթացի նկատմամբ, այդուհանդերձ՝ իրենք ունեն հստակ ազդակներ, որ համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է: Պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել և ամրապնդել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։ Թե երբ կվավերացնեն համաձայնագիրը ԵՄ 28 երկրները և Եվրոպական խորհրդարանը, հնարավոր չէ կանխատեսել, սակայն Հայաստանը համաձայնագրի որոշ դրույթներից, օրինակ, բյուջետային աջակցությունից կկարողանա օգտվել արդեն սեփական խորհրդարանում փաստաթուղթը վավերացնելուց հետո՝ չսպասելով եվրամիության երկրների վավերացմանը: Այսինքն, Հայաստանը համաձայնագրի ընձեռած նոր հնարավորություններից կկարողանա հատվածական օգտվել մինչև Եվրամիության կողմից վերջնական վավերացումը: Համաձայնագիրը բազմաբնույթ օգուտներ է պարունակում թե՛ Հայաստանի և թե՛ Եվրամիության համար: ԵՄ-ն նաև նախատեսում է ավելացնել Հայաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը՝ հաշվի առնելով բարեփոխումների ընթացքը: Մինչև 2020թ. երկկողմանի օժանդակությունը կհասնի ընդհանուր 160 միլիոն եվրոյի: Նախորդ ժամանակաշրջանում՝ 2014-17 այդ դրամաշնորհների գումարը կազմել է 18.5 միլիոն եվրո: Այս աջակցության համար, սակայն, կան հստակ պայմաններ: Հայաստանը պետք է իր կողմից որոշակի գործողություններ իրականացի, բավարարի այն պահանջները, որոնք սահմանվել են ոլորտային բարեփոխումների իրականացման տեմպի առումով, կոռուպցիայի դեմ պայքարի առումով, լրատվամիջոցների ազատության առումով: Ինչևէ, ԵՄ - Հայաստան համաձայնագիրը վերջին տարիների գլխավոր ձեռքբերումն է: Բայց պարզ է նաև այն, որ ընձեռված հնարավորությունն այլ բան է, դրա օգտագործումը՝ միանգամայն այլ: Ու այստեղ է առաջ գալիս հարցերի հարցը՝ Հայաստանի իշխանությունները իրականացնելու են իրական բարեփոխումներ: Կկարողանա՞ Հայաստանը հաջողության բանալուց օգտվել՝ սա բացառապես կախված է Հայաստանի իշխանություններից: Թամար Բագրատունի

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am