Արտոնյալների բացահայտում. գազի տեսուչները համատարած հեռացվում են աշխատանքից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրիում արտոնյալների մի խավ կա, որի անդամներն իրենց տները գազով են ջեռուցում, սակայն չնչին գումար են վճարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս բացահայտումներից հետո «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի տարածքային կառույցում սկսել են տեսուչներին համատարած հեռացնել աշխատանքից: «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի ԳԳՄ-ի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը, սակայն, հրաժարվեց հեռացումների վերաբերյալ մեր բանավոր հարցին պատասխանել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
