Երբ Հանրայինը «ազատ» լրագրողի «արդարության հետքերն» է հեռարձակում

Hetq.am-ը գրում է. Առաջին ալիքի եթերում դեռ անցած տարվանից հեռարձակվում է «Լավ երեկո» ժամանցային ծրագիրը, որի շրջանակներում ցուցադրվում է Արուսիկ Տիգրանյանի «Արդարության հետքերով» խորագիրը կրող «ռեպորտաժների» (հարց ու պատասխանների) շարքը։ Մի քանի օր առաջ մեկնարկեց նախագծի նոր եթերաշրջանը՝ համընկնելով Կանանց իրավունքների միջազգային օրվան։ Այս անգամ Արուսիկ Տիգրանյանի «ռեպորտաժը» «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից էր։ «ՀՀ քաղաքացիների մի որոշ տոկոսի համարյա զգալի մասն ազատազրկված է, իսկ նրանց համարյա կեսը կամ դրանից մի քիչ քիչը՝ կին։ Փաստերն ապշեցնող են, եւ ես, որպես ժողովրդավարական երկրի ազատ լրագրող, մտածեցի․ «Արուս, չազատազրկված կանայք մարտի ութին առանց այդ էլ մի լավ «տժժում» են, իսկ ո՞վ է լուսաբանելու այս կուռ, գաղութական պատերի ներսում ապրող կանանց մարտի ութը, եթե ոչ դու․․․ Հը՞ն»»։ Այս տեքստով համեմված սթենդ-ափին հաջորդում են լրագրողի «հարցերը». «Իսկական հայուհին ի՞նչ պետք է հագնի մարտի ութին», «Ձեզ մեր տեխնիկը որպես տղամարդ հետաքրքիր կարո՞ղ է լինել», «Հավատու՞մ  եք, որ կա սեր առաջին հայացքից», «Ինչ-որ խաղեր խաղում եք ընկերուհիներով․ մաֆիա խաղու՞մ եք, անուն-գոռոցի․․․»։ Գրեթե վեց րոպե տեւողություն ունեցող այս անդրադարձում «հումորային» տարրը, մեղմ ասած, բացակայում է։ «Ազատ լրագրող» Արուսիկի համար քրեակատարողական հիմնարկում հայտնվելու, կալանավայրում պատիժը կրող կանանց վրա «ղժժալու» անբացատրելի եւ անընդունելի նախաձեռնությունը բառիս բուն իմաստով ոտնահարում է մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքը։ «Ազատ լրագրող» Արուսիկը կարող է տեղյակ չլինել ՀՀ Սահմանադրությունից, լսած չլինի, որ մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից, կամ գուցե իսկապես մտքի ծայրով անգամ անցած չլինի, որ ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք։ Առավել մանրամասն` սկզբնաբյուր կայքում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video) Փաշինյանի գրպանի «տուզիկնե՞րն եք» դառնում, թե՞․․․ Սուրենյանցը՝ ՍԴ-ի դիմաց (video) Ադրբեջանն ու Թուրքիան «կռվի» մեջ են․․․ ինչու՞ Քըլըչը շատ արագ շնորհավորեց Ռուբինյանին․ Շահինյան (video) #ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ՍԴ-ի մոտ. Ընդդիմադիրների աջակիցները հավաքվում են այնտեղ (video) Նիկոլի առաջ կոնկրետ հարց են դրել․ կա՛մ «խժռելու են», կա՛մ… (video) Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Չհամարձակվե՛ք․․․ դուք եք բացել այս «մարդա**րների» առաջ դուռը․ Անժելա Թովմասյան (video) «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Գաղտնի ցուցակներ են եղել, ներկայացնում էին, թե հազարավոր մարդիկ ընտրակաշառք են բաժանել․ Վարդևանյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am