ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինելու Հանրապետության 4-րդ նախագահ՝ Արմեն Սարգսյանի երդման արարողությանը, 2rd.am կայքին ասել է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը՝ ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում», – ասել է Վ.Սողոմոնյանը:
ՀՀ 4-րդ նախագահի երդման արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Սարգսյանի մերձավոր շրջապատի ջրերը տարիներ ի վեր մի առվով չեն հոսում։ Հատկապես գործարար, Սարգսյանի ամենամոտ ընկեր, բրիտանահայ Վաչե Մանուկյանի՝ Բոբ մականունով, եւ Քոչարյանի հարաբերությունների մասին բոլորին է հայտնի, տարիներ առաջ Մոնակոյում Բոբին պատկանող շքեղ նավի վրա ծավալված զրույցից հետո, մեր տեղեկություններով, շատերին անհայտ պատճառներով ամբողջությամբ սառել է նրանց հարաբերությունները։
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը