Բարեփոխումներ և դիմադրություն

Լավ գաղափար, վատ հաշվարկ, մի շարք սխալներ ու օբյեկտիվ խնդիրներ – վերջին ամենաթարմ օրինակների վրա հեշտությամբ կարելի է հասկանալ հետագա բոլոր բարեփոխումների և դրանց հանդեպ դիմադրության մեխանիզմը։ Իշխանությունն ամենահանրային ոլորտում՝ առողջապահությունում, փորձում է ներդնել միանգամից երկու բարեփոխում՝ դեղերի դեղատոմսով դուրսգրումը և առողջապահական էլեկտրոնային համակարգը ՝e-health: Երկուսն էլ ճիշտ, կարևոր և ժամանակակից աշխարհում ամրագրված մեխանիզմներ են։ Միևնույն ժամանակ՝ երկուսն էլ կիրարկման տեսակետից թերի, վատ հաշվարկված, օբյեկտիվ խնդիրներն անտեսած բարեփոխումներ են։ Սա բերեց լավ գաղափարի հանդեպ բացասական հանրային ռեակցիայի, բացասական հանրային տրամադրությունների՝ թե՛ բուն բարեփոխման, թե՛ այն իրականացնող իշխանության հանդեպ։ Հակափաստարկները մոտ 90 տոկոսով ճիշտ էին. դրանք պարզ և անտեսված հարցեր են, ավելին՝ մինչև այսօր պատասխան չստացած։ Մնում ես ապշած, թե ինչպես կարելի էր չունենալ նման ակնհայտ հարցերի պատասխանները, լուծումները, ինչն էլ հանգեցրեց նման հակազդեցության։ Սա վատ միտում է, ընդ որում՝ ոչ միայն այս կոնկրետ դեպքի հետ կապված. սա սովորաբար բերում է իշխանությունների կողմից կեսքայլերի, հետքայլերի։ Մի պահ վերանանք այս երկու օրինակից։ Հայաստանը ստիպված է գնալ խորքային բարեփոխումների բոլոր ոլորտներում։ Չգնանք՝ խնդիրները, հուսալքությունը և արտագաղթն ուժեղանալու են։ Նախորդ հրապարակման մեջ ես այս խնդրին անդրադարձել էի. ապրիլից չգնալ ծավալուն բարեփոխումների՝ նշանակում է՝ վտանգել պետությունը։ Գնանք վատ հաշվարկված ու հապճեպ բարեփոխումների՝ ունենալու ենք է՛լ ավելի վատ վիճակ։ Միակ ճանապարհը՝ գրագետ, լավ հաշվարկված և հանրությանը լավ մատուցված բարեփոխումներն են։ Առաջիկայում պետք է լինեն այլ ոլորտների բարեփոխումներ, նաև՝ ցավոտ, այլ տարբերակ աշխարհում չկա։ Եթե դրանք լինեն ոչ պատշաճ մշակված ու մատուցված, ապա ամեն անգամ լինելու է դիմադրություն. թույլ, միջին, երբեմն՝ շատ ուժեղ՝ կախված այն բանից, թե որքանով լավ է մշակված, նաև նրանից, թե ո՛ւմ շահերին է առնչվում կամ ո՛ւմ «պոչն է» տրորվում։ Մեծ է հավանականությունը, որ իշխանությունն ամեն անգամ երկրում կայունություն ու հանդարտեցում ապահովելու համար գնալու է հետքայլերի, կասեցումների։ Մի պահից սկսած՝ կարող է ընդհանրապես խուսափել փոփոխութուններից՝ թույլ չտալու համար հանրային դժգոհություններ և լարվածություն։ Դա նշանակում է՝ արտաքուստ կայունություն, իսկ իրականում՝ բաց թողնված, վատնված ժամանակ՝ ճահճացման և հանրային դեգրադացիայի միտումներով։ Սա լուրջ մարտահրավեր է ապրիլյան վարչապետի համար։ Նրա իշխանության համար՝ ամենագործնական մարտահրավերներից մեկը։ Կարևոր է նաև հասկանալ դիմադրության անատոմիան։ Հայաստանում վիճակն այնպիսին է, որ 5 հազար դոլարով կարելի է ապահովել հանրային բացասական տրամադրություններ ցանկացած լավ գաղափարի շուրջ, 25 հազար դոլարով կարելի է լուրջ լոկալ դիմադրություն ստանալ՝ մասնագիտական, «տոնավաճառային», կոնկրետ համայնքային և այլն, իսկ 250 հազար դոլարով ընդհանրապես կարելի է երկրում կիսահեղափոխական վիճակ ստանալ։ Հիմա պատկերացրեք առաջիկա բարեփոխումները քանի- քանի խմբի, կլանի, «ոլորտային ֆեոդալների» շահեր է տրորելու։ Սա է իրականությունը, սա պետք է հաշվի առնենք մեր քայլերում։ Որպեսզի պետությունը պերմանենտ չհայտնվի նման ծուղակներում և իշխանությունն ինքնապաշտպանաբար չսկսի խուսափել բարեփոխումներից, պետք է վերանայել բարեփոխման ներդրման և իրականացման ողջ սխեման։ Լավ գաղափար ունենալը հաջողության համար դեռևս շատ քիչ է. այս երկու օրինակները պետք է դաս լինեն։ Պետք է լավ մշակել, լավ հաշվարկել ռիսկերը, դիմադրության կետերը, աղբյուրները, մոտիվացիաները, ներդրման պահը և իհարկե, կարևոր է՝ բարեփոխումները կարողանալ լավ մատուցել տվյալ ոլորտին, հասարակությանը։ Նախապես պետք է ազնվորեն քննարկել, համադրել ցավոտ հակափաստարկները, տեսնել այլ գործոնների հետ կոնֆլիկտները և, վերջապես, մինչ պրոցեսի մեկնարկը, պետք է ձեռք բերել բարեփոխման համար համախոհներ։ Տվյալ դեպքում կառավարությունը տապալել է գրեթե ողջ ցիկլը, չի կարողացել որևէ կետում համադրել այս ամենը։ Կառավարման խորհրդարանական մոդելում բարեփոխումների սեփականատերն իշխանության կուսակցությունն է, բայց այստեղ կա խնդիր. Մեր երկրում իշխանական կուսակցությունը չունի համապատասխան վստահության բազա։ Չի կարելի խաբվել 20-30-40 հազար ձայն ստացած ռեյտինգայինների գոյությամբ. դա սոցիալական բազա չէ, վստահության ռեսուրս չէ։ Դա բոլորովին այլ բանի արդյունքն է։ Դե թող գնան իրենց «օկրուգներով» դեղատոմսի և էլեկտրոնային առողջապահության արշավ տանեն։ Կարո՞ղ են։ Աբսուրդ է։ Բարեփոխումները սովորաբար պահանջում են հեղինակ, կրող անձ։ Մեր տիպի երկրներում այդ հեղինակը պետք է ունենա իրական իշխանություն պետական համակարգում ու նաև այլ շրջանակներում։ Սա չի կարող լինել ՀՀԿ ԳՄ-ն, նախարարները, առաջին փոխվարչապետը, լիազորություն չունեցող նախագահը, անդեմ վերնախավը և այլն։ Հայաստանյան իրականության մեջ դա կարող է լինել միայն ապրիլյան վարչապետը։ Նրանն է ընտրությունը՝ խուսափել բարեփոխումներից և նախընտրել ճահճացման տանող կայունությունը, թե գնալ լավ հաշվարկված բարեփոխումների։ Երկրորդ տարբերակի դեպքում վարչապետը դառնում է բարեփոխումների դեմքը, սակայն չսխալվելու համար նրան պետք է լինելու մի համակարգ՝ բարեփոխումների ռիսկերի, դիմադրության, խոչընդոտների հաշվարկման և ոչ պակաս կարևորի՝ դրանց ճիշտ մատուցման և հանրային ընկալում ապահովելու համար։ Առանց նման համակարգի ուղղակի հնարավոր չի լինի առաջ գնալ, և զուգահեռաբար պետք է աստիճանաբար հրաժարվել ներկա, որևէ առաջընթացի համար անպիտան վերնախավից ու ձևավորել նոր, առաջադիմական վերնախավ, որը կունենա հանրային վստահություն և կվերցնի խորքային բարեփոխումների բեռը, առաջ կտանի երկիրը։ Վահե Հովհաննիսյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հայտնի է Երևանում կրակոցներից սպանվածի ինքնությունը. ով է նա. Armlur.am Աջափնյակի կրակոցներից վիրավորում ստացածներից 6-ն այժմ վերակենդանացման բաժանմունքում են, վիրահատվածները ևս․ մանրամասներ Սենսացիա. Հայ ուսանողներին առաջարկում են թուրքական կրթաթոշակ ստանալ. Armat Media Փետրվարի 14-ի ուշ գիշեր մի խումբ երիտասարդներ կրկին նույն տարածքում հավաքվել ու վիճել են Իրավիճակն այս պահին՝ Հանրապետական հիվանդանոցում Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է. նա եկել է հիվանդանոց Հրդեհ է բռնկվել Թեհրանի նահանգի ռազմական և ռազմավարական օբյեկտների հարևանությամբ Խաչիկ Գալստյանի խափանման միջոցի հարցով վճռաբեկ բողոք է ներկայացվել Երևան-Սևան ճանապարհին 29-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց․ վիրավորներ կան Իշխանության անգործությունը սպառնում է հասարակության անվտանգությանը Մինչև նիկոլականների գալը Աջափնյակը քաղաքի ամենախաղաղ թաղամասերից մեկն էր․ փորձագետ Իսրայելի նախկին վարչապետը Թուրքիան անվանել է նոր ռազմավարական սպառնալիք Աջափնյակում կրակոցների հետևանքով մահացածը Ա․ Վ․-ն է. պարզվել է միջադեպի մասնակից անձանց շրջանակը ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորը ՀՀ-ն դարձնելու են Սոմալի. էս երկիրը ոչ սահման է ունենալու, ոչ էլ պետություն առհասարակ. Դանիելյան Փարաքարի սպանության գործից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետը հիմա էլ Աջափնյակում է Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր․ մանրամասներ Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար Ինչպես են Աջափնյակում քրեագետները հավաքում փամփուշտները Համացանցում տեսանյութ է հայտնվել Աջափնյակի կրակոցներից․ տեսանյութ Համարակալված փամփուշտներ, արյան հետքերով դանակ Աջափնյակի կրակոցների տարածքում․ 24news.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am