ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Աղաբաբյանի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներն ստացել է իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տուժողը՝ 1953թ. ծնված Կ.Աղաբաբյանը, բնակարանում անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանել է 1968թ. ծնված տղամարդու հետ, որի ժամանակ վերջինս հարվածել է Կ.Աղաբաբյանի գլխին և դեմքին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Կ. Աղաբաբյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել առերես հարցաքննություն: Կասկածյալը հայտնաբերվել է և ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը