Ամերիկյան Fox News հեռուստաալիքով հեռարձակվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հարցազրույցը՝ Life, Liberty & Levin շոուի համար:
Նեթանյահուն խոսել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հետ «եզակի» հարաբերությունների մասին: Վարչապետն ասել է, որ չի կարող ասել, թե ինչու է այդպես, սակայն նշել է, որ իրեն Թրամփի մեջ գրավում են ուղղամտությունն ու համառությունը:
Հարցին՝ որո՞նք են Իսրայելի 3 գլխավոր խնդիրները, Նեթանյահուն պատասխանել է. «Իրան, Իրան և Իրան»: Նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է ստեղծել «ագրեսիվ կայսրություն»՝ հալածանքների ենթարկելով սեփական ժողովրդին: Նեթանյահուի խոսքով՝ Իրանը ոչ միայն ցանկանում է նվաճել Մերձավոր Արևելքը, այլև ձգտում է իշխել ողջ աշխարհին:
«Այսօրվա իրանական ռեժիմը հովանավորում է համաշխարհային ահաբեկչությունը և շարունակում է սեփական միջուկային զենքի մշակման փորձերը՝ սպառնալով ոչ միայն Իսրայելին, այլև ողջ աշխարհին:Ես կարծում եմ՝ դա պետք է կասեցնել»,- հայտարարել է Նեթանյահուն:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը