Ողբերգական դեպք Երևանում. տղամարդը փողոցում հանկարծամահ է եղել
Այսօր` մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան -Մարգարյան փողոցների խաչմերուկում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` տղամարդը Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 70-ամյա Հ. Բ.-ն է, ում ինքնազգացողությունը վատացել և հանկարծամահ է եղել: Փաստի առթիվ քննիչ Ղևիկ Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
