Ելք-ում երկու հոգի կան, որ ընդդիմադիր են

«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ հանրահավաքներ է սկսում։ Վաղը Ազատության հրապարակում, ժամը հինգին կմեկնարկի առաջին հանրահավաքը, զուգահեռ հավաքներ կանցկացվեն աշխարհի մի շարք քաղաքներում՝ Ստրասբուրգ, Լոնդոն, Լոս Անջելես, Փարիզ: «Ընդդեմ ռեժիմի հավերժացման», «Հանուն քաղբանտարկյալների ազատության», «Հանուն Հայաստան պետության». սրանք են հանրահավաքների խորագրերը։ «Հանուն Հայաստան պետության» ճակատը կոչով դիմել է հայաստանյան ընդդիմադիր ուժերին, որպեսզի միավորվեն ու համատեղ պայքարով կասեցնեն ռեժիմի հավերժացման ծրագիրը, այն է Սերժ Սարգսյանի նորից վարչապետ դառնալու գործընթացը։ Կոչին այս պահի դրությամբ արձագանքել է միայն Քաղաքացիական պայմանագիրը։ Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցները կմասնակցեն հանրահավաքին, սակայն շարքային քաղաքացիների կարգավիճակում։ Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանն էլ իր հերթին է կոչ անում ընդդիմադիրներին, գոնե «ոչ դրածո» ձեռքերը ծալած չնստել, քանի որ Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ ինքան էլ դժվար է Հայաստանում առկա իրողության պայմաններում հասնել իշխանափոխության, սակայն պայքարելը տանը նստելուց լավ է․«Ես որպես քաղաքացի վստահաբար մասնակցելու եմ վաղվա հանրահավաքին, իհարկե, մարտավարության խնդիր կա, հարկավոր է համատեղել ուժերը, միասնական մարտավարություն մշակել, սակայն եթե մենք չկարողանանք օգնել, հաստատ խանգարել չենք փորձելու։ Ռազմիկ Պետրոսյանը ընդունելով, որ ժողովուրդը հիասթափված է ընդդիմադիր ուժերից ու գործիչներից, այդուհանդերձ շեշտում է, որ ժողովուրդն ինքը պետք է պայքարի․«Ինչ եք առաջարկում, եթե չպայքարենք, ինչ որ բան է փոխվելո՞ւ, ուրեմն հարկավոր է պայքարել, եթե նույնիսկ դժվարություններն ակնհայտ են։ Մեր դաշինքում եթե տեսնենք պայքարն ազնիվ է, ապա հաստատ չենք սպասի հատուկ հրավերի, կմիանանք ցանկացած պայքարի, որն ուղղված կլինի իշխանության դեմ»։ Մինչդեռ ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի պատրաստվում մասնակցել հանրահավաքի․«Ես դեմ չեմ խոսի ընդդիմադիրների նախաձեռնության մասին, մարդիկ գործընթաց են սկսել, թող շարունակեն, բայց ես չեմ մասնակցի, որովհետեւ պատճառները տարբեր են, այսքանով սահմանափակվենք», մեզ հետ զրույցում ասաց նա։ Մեր հարցին ընդդիմադիրները կմիավորվեն այս օրակարգի շուրջ, Եղիազարյանը պատասխանեց․«Ընդհանրապես մարդիկ միավորվում են գաղափարի շուրջ։ Ազատվեցինք Սերժ Սարգսյանից,լավ, իսկ հետո՞» հռետորական հարց է հնչեցնում նա։ Մեր դիտարկամնը, թե ի տարբերություն Ելք-ի, որն առաջարկում է պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի դեմ, այս ճակատում նաեւ իշխանափոխության պահանջ է դրված, Եղիազարյանը արձագանքեց․«Ելք-ի մասին չեմ ուզում խոսել, այնտեղ երկու հոգի կան, որ ընդդիմադիր են, մնացածին չեմ իմանում ինչով են զբաղված»։ Եղիազարյանի խոսքով՝ իրեն հայտնի չէ, թե ինչ է «հետո» առաջարկում Հանուն Հայաստան փրկության ճակատը․«Այսինքն հետո միանում ենք այն լոզունգների՞ն, որն իրենք ունե՞ն, ես դրանց համաձայն չեմ ու միավորվել չեմ ցանկանում»։ Թե ինչպիսի լոզունգների մասին է խոսքը, Եղիազարյանը չմանրամասնեց։ «Հանուն Հայաստան պետության» ճակատն անցած ամիսներին պարբերաբար հավաքներ էր հրավիրում, քննարկումներ, որոնք վերաբերում էին իշխանության դեմ պայքարի սցենարներ մշակելուն։ Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am