Մեկ ամիս ժամանակ՝ Իլհամի տապալման հույս արթնացնելու համար

Մեկ ամսից՝ ապրիլի 11-ին, Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու: Այս ընտրությունները առանձնահատուկ են Ալիևի կլանի հավերժացման ու երկրի ավորիտարիզացման տեսանկյունից: Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ Բաքվում աշխատանքն է սկսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ, ODIHR) դիտորդական առաքելությունը: Առաքելության ղեկավար, Նիդերլանդների ներկայացուցիչ Կորիեն Յոնկերը արդեն իսկ ժամանել է Բաքու: 52-ամյա հոլանդուհին ընտրությունների դիտարկման որոշակի փորձ ունի` 2014-ին, օրինակ, նա ղեկավարել է Բոսնիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Ավելի վաղ Յոնկերը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակ էր` ղեկավարելով այդ կառույցի Միգրացիայի և փախստականների հարցերի հանձնաժողովը: Նախորդ շաբաթ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակեց ընտրությունների նախապատրաստմանը վերաբերող առաջին նախնական զեկույցը, որ կազմվել էր «Կարիքների գնահատման առաքելության» շրջանակում: Զեկույցում ԵԱՀԿ ներկայացուցիչները նշում էին, որ ապրիլի 11-ի քվեարկության ընթացքը համակողմանիորեն դիտարկելու համար ԺՀՄԻԳ-ը պետք է առնվազն 30 երկարաժամկետ և 280 կարճաժամկետ դիտորդ ուղարկի Ադրբեջան, հայտնում է «Ազատությունը»: ԵԱՀԿ կազմած զեկույցում նաև նշված էր, որ գնահատման առաքելության անդամները Բաքվում հանդիպել են քաղաքական դաշտի, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության բազմաթիվ ներկայացուցիչների հետ, որոնց մի մասը լուրջ կասկածներ է հայտնել, թե ապրիլի 11-ի ընտրությունները կարող են անցնել իրոք մրցակցային միջավայրում: Զեկույցի հեղինակները նաև հատուկ ընդգծում են, որ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են նախագահության թեկնածուներ առաջադրել և պատրաստվում են բոյկոտել առաջիկա ընտրությունները: «Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները մեզ հետ զրույցներում նշում էին, որ պատրաստվում են լայնածավալ համազգային քարոզարշավ անցկացնել ի պաշտպանություն իրենց թեկնածուի», - նշում էին զեկույցի հեղինակները` ընդգծելով սակայն, թե ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ լայնամասշտաբ քարոզչության հնարավորություններ ընձեռվում են բացառապես իշխանության թեկնածուին: «ԺՀՄԻԳ առաքելության անդամների հետ զրույցներում շատերը նշում էին, որ ադրբեջանական օրենսդրությունն ու դրա կիրառման ձևը խոչընդոտում են անկաշկանդ քարոզչության ծավալմանը: Խոսքը մասնավորաբար հավաքների հիմնարար ազատությունների սահմանափակման մասին է», - նշում են զեկույցի հեղինակները: Ապրիլի 11-ին կայանալիք ընտրություններին գործող նախագահ Իլհամ Ալիևի մրցակիցների դերում հանդես են գալիս հիմնականում իշխանամետ մանր կուսակցությունների առաջնորդները: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ գրանցել է առաջադրված 15 թեկնածուներից 4-ին: Իլհամ Ալիևից բացի նախագահի թեկնածուի վկայականներ են ստացել նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն, «Միասնական ժողճակատ» կուսակցության ղեկավար Ղուդրաթ Հասանղուլիևը և ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը: Իրական ընդդիմության ներկայացուցիչները` «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը», Ժողճակատը և «Մուսավաթ» կուսակցությունը պատրաստվում են առաջիկա մեկ ամսում ակտիվ բոյկոտի քաղաքականություն իրականացնել՝ մարտի 10-ին դուրս գալով բողոքի ցույցի: Թե ինչ արդյունքների կհասնեն ընդդիմադիրները, կկարողանա՞ն հասարակական ընդվզում արթնացնել և իրական դժգոհությունը վեր հանեն՝ կերևա մեկ ամսվա ընթացքում: Իրական դժգոհություն, թերևս, այդ երկրում որոշակի մակարդում առկա է, հարցն այն է, թե հասարակական դժգոհությունը կստանա՞ արտահայտություն: Պարզ է, որ այդ երկրում տիրում է վախի մթնոլորտ, մարդիկ ըստ ամենայնի ահաբեկված են, իսկ նման պայմաններում դուրս գալ ընդդեմ Ալիևի ռեժիմի՝ իրական սպառնալիք է մարդկանց համար: Իրական ընդդիմադիրների խնդիրը, ուրեմն, էլ ավելի բարդ է: Սակայն երկրում հասարակության մոտ՝ փոփոխության հույս արթնացնելը անիրական չէ՝ չնայած երկրում տիրող բռնապետական մթնոլորտին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am