«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանն այսօր ներկայացրեց իրենց անելիքները: Ինչպես հայտարարեց՝ երկրում եղած թալանին վերջ տալու միակ ճանապարհը հրապարակը լեցուն պահելն է: Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է ապրիլի 9-ից դուրս գա հրապարակ, և պարտադրի հաստատել ժամանակավոր, անցումային կառավարություն:«Պարտավոր ենք կանխել իշխանության վերարտադրման գործընթացը, հակառակ դեպքում, կունենանք նույն խոստումները, ստի շարանները, թալանը, որ հիմա կա: Խնդիրների լուծման միակ ճանապարհն այն է, որ հրապարակը լեփ-լեցուն լինի: Ապրիլի 9-17-ը Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու, դա վարչապետի թեկնածություն առաջադրելու ժամանակահատվածն է: Ժողովուրդը պետք է ապրիլի 9-ից դուրս գա հրապարակ ու պարտադրի իր կառավարությանն ու վարչապետին: 7 օր ազգովի կանգնում ենք ու ազատվում ենք այս ազգադավ համակարգից»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության քայլերը պետք է ուղղված լինեն քաղբանտարկյալների ազատ արձակմանը: «Պետք է բեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները: Տասնամյակներ շարունակ ժողովրդից, պետությունից թալանված միջոցները պետք է ներդրվի բանակի վերազինմանը և երկրի անվտանգության վերականգմանը»,- նշեց Մակեյանը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը