Եթե իշխանություններից հետ վերադարձվի ժողովրդից գողացվածը, ապա ՀՀ-ն կարող է փակել իր արտաքին պարտքը, զինել բանակը: Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
«Քիչ ու շատին չենք նայում, որակին ենք նայում, երբեք հույսը կորած չի կարելի համարել, Ազատության հրապարկում ազնվագույն մարդիկ են հավաքվում, ազնվագույն մետաղից սարքված մարդիկ, նրանք, ովքեր չեն կոտրվում: Իշխանությունները մեր հայրենիքը դարձրել են խաղաթուղթ, մեր հայրենիքը դարձրել են թուղթ, ճմռթել և դրել են իրենց գրպանը: Եթե ժողովրդից կեղեքված գողոնը վերադարձվի, դա բավարար կլինի երկրի արտաքին պարտքը մարելու համար: Որտե՞ղ են մեր ազնվագույն ազատամարտիկները, ազնվագույն խառնվածք ունեցող երիտասարդ քաղաքական գործիչները. բանտերում են: Եվ հետո հարցում են՝ ինչո՞ւ չկա ընդդիմություն: Ընդդիմությունը բանտերում է: Եթե մենք այնքան ամրություն ունենանք, որ կարողանանք հեռացնել այս համակարգն իր առանցքով և վերադարձնել այն, ինչ տարել են, մենք կարող են սարքել մի չքնաղ պետություն»,- ասաց նա:
Այնուհետև խոսքը շարունակելով ասաց. «Այո՛, Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, բայց ո՞ւմ համար, այն ավազակների, որոնք տասնամյակներ շարունակ թալանով են զբաղվել, և այն գողոնն իրենց ձեռքերում պահողների համար, որոնց հավասարակշռում է Սերժ Սարգսյանը: Նա եղավ ոչ թե նախագահ ժողովրդի համար, այլ թալանված գումարների հասվասարակշռող: Նա է սարդը սարդոստայնի ու եթե սարդին հեռացնում ես, ոստայնը քանդվում է»:
Մարտի 16-ին լրանում է Արթուր Սարգսյանի` Հաց բերողի մահվան տարելիցը, և դերասանուհին հիշեցրեց նրա խոսքը, որ կգան լավ, չէ` մենակս կանեմ ու կանխատեսեց՝ միևնույն է՝ այս հրապարակը տեսնելու է մեկ միլիոնանոց ժողովուրդ. որովհետև դանակը ոսկորին է հասել:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը