Թրամփը կստուգի Սերժ Սարգսյանի անկեղծության չափը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի և Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Ֆրենկ Փալոնին և Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմում նրա գործընկերներին Արցախին և Հայաստանին ուղղված օգնության փաթեթի հարցում Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերների աջակցությունը խնդրելու համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են անցած ամիս արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացրած նամակով առաջարկված օգնության ծավալներին: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին և Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին: Հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաև 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն: Հանձնախումբը խնդրել է նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին: Ինչպես հայտնի է այս օրերին Միացյալ Նահանգներում է գտնվում ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները: Նրանք տարբեր հանդիպումներ են ունենում ԱՄՆ Կոնգրեսում: Ուշագրավ տեղեկություններ ստացվեցին այս այցելության ֆոնին: Ինչպես հայտնել էին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակին, ինչպես նաև՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանը նախկինում «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» ծրագրի շահառու երկրների ցանկում էր, սակայն 2008թ.-ի մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո ԱՄՆ-ը կասեցրեց այս ծրագիրը Հայաստանում։ Միևնույն ժամանակ, որոշ ԱՄՆ կոնգրեսականներ լոբբինգ են անում ՀՀ-ում ծրագրի վերագործարկման համար: Այս ուղղությամբ բավականին ակտիվորեն աշխատում է կոնգրեսական Ադամ Շիֆը և ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Նպատակն է, որ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ն Հայաստանի դպրոցներում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի դրամաշնորհային ծրագրեր իրականացնի: Ադամ Շիֆը անցյալ տարի նաև հայտարարել էր, որ կորպորացիայի կողմից Հայաստանում 2006թ.-ից իրականացված գյուղական տարածքների զարգացման 170 մլն դոլար արժողությամբ ծրագիրը եղել է շատ հաջող կապիտալ ներդրում, որպեսզի կրճատվի աղքատությունը գյուղական շրջաններում: Ըստ նրա՝ եկել է նոր պայմանագրի ժամանակը՝ ուղղված կրթությանը, որպեսզի Միացյալ Նահանգները օգնի Հայաստանին անելու հաջորդ քայլը տնտեսական կայուն աճի և միջին խավի զարգացման ուղղությամբ: Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն միասնական ապագա, համոզված են ԱՄՆ-ի կոնգրեսականները: ԱՄՆ-ի Կոնգրեսում հայ պատգամավորական պատվիրակությանն ընդունելուց հետո Ներկայացուցիչների պալատի Հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Դեվիդ Թրոթն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը. «ԱՄՆ-ի Պետքարտուղարությունն ու Ֆինանսների նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկեն Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ»: Կոնգրեսականը նաև ավելացնում է, որ կցանկանար տեսնել Լոս Անջելեսից Երևան ուղիղ ավիաչվերթ՝ որպես հարաբերությունների սերտացման ևս մեկ խորհրդանիշ: Հայաստանում անցնող բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանին Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի դրամաշնորհների տրամադրման մասին է խոսել հանդիպման ընթացքում նաև հայկական արմատներ ունեցող ԱՄՆ-ի կոնգրեսական Ջեքի Սփիրը. «Մենք քննարկել ենք Հայաստանի ժողովրդին ԱՄՆ-ի կողմից օգնություն տրամադրելու հեռանկարները և ես հույս ունեմ և համոզված եմ, որ մենք ունենք միասնական ապագա, ապագա, որտեղ մեր երկրներն ավելի մոտ կլինեն»: Այս օրերին, ուշագրավ էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը, որում նա դարձյալ խոսեց Հայաստանում կոռուպցիայի մասին. «Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, և արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ: Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը բացելու երկիրը առևտրի և ներդրումների համար», «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռիչարդ Միլսը: Թրամփի քաղաքականությունում ինչ նորություններ կլինեն Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունում՝ ցույց կտա ժամանակը, սակայն պարզ է, որ այդ քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի համար շահավետ դարձնելու համար անհրաժեշտ են Հայաստանի ներսում իրական քայլեր: Սերժ Սարգսյանն ապրիլից հետո ի՞նչ ուղղությամբ է տանելու Հայաստանը...  Հենց դրանից էլ կախված է լինելու ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն ու հայ-ամերիկյան համագործակցության շուրջ ծրագրերի հետագա ճակատագիրը: Թամար Բագրատունի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am