Մեծ սկանդալ. ՌԴ-ի թույներն ու հակաթույները

Բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական դեպարտամենտի ղեկավար Մարկ Ռոուլին Լոնդոնում հայտարարել է, որ Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստր Յուլիան թունավորվել են շատ հազվագյուտ նյարդապարալիտիկ մի նյութով: Նյութի անվանումը, սակայն, բրիտանական ոստիկանությունն առայժմ չի հրապարակում: «Տեղի ունեցածն, այսպիսով` դիտարկվում է որպես լուրջ մի միջադեպ, ավելի հստակ` նյարդապարալիտիկ նյութի միջոցով իրականացված սպանության փորձ: Մենք նաև վստահ ենք, որ այս միջադեպից տուժած երկու անհատները հատուկ են թիրախավորվել», - նշել է Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ռոուլին: Հիշեցնենք, որ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր դեմ մահափորձի քննությունը Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության հակաահաբեկչական դեպարտամանետի աշխատակիցներին է փոխանցվել շաբաթասկզբին, երբ պարզ դարձավ, որ տեղի ունեցածը ո՛չ պատահականություն էր և ո՛չ էլ կենցաղային հողի վրա կատարված միջադեպ: Բրիտանական լրատվամիջոցները, վկայակոչելով նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրները, նշում են, որ քիմիական այն նյութը, որն օգտագործվել է Սկրիպալների թունավորման համար, հնարավոր է ստանալ բացառապես լաբորատոր պայմաններում․ - «Տնային պայմաններում նյարդապարալիտիկ նման նյութ մշակել հնարավոր չէ, ինչն է՛լ ավելի է մեծացնում կասկածները, որ այս գործողության հեղինակները Ռուսաստանի հատուկ ծառայություններն են»: Sky News հեռուստաընկերության եթերում նախաքննության ընթացքի մասին հավելյալ մանրամասներ հաղորդեց Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը: Նրա խոսքից պարզ դարձավ, որ ռուսաստանցի նախկին հետախույզն ու նրա դուստրը Սոլսբերիում տեղի ունեցած հարձակման միակ զոհերը չեն․ - «Ոստիկանը, որն առաջիններից մեկն էր ժամանել դեպքի վայր և հետագայում տեղափոխվել հիվանդանոց, այժմ գիտակցության է եկել: Նա շարունակում է ծանր վիճակում մնալ, սակայն գոնե զրուցում և շփվում է իրեն շրջապատող անձանց հետ»: Sky News-ին տված հարցազրույցից մի քանի ժամ անց Ներքին գործերի նախարար Ռադը Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի առթիվ հայտարարությամբ հանդես եկավ նաև բրիտանական խորհրդարանում: Ռադը կատարվածի մասին որևէ էական մանրամասն չհաղորդեց` նշելով միայն, թե չէր ցանկանա այս պահին խոսել Սկրիպալների դեմ կատարված հարձակման հնարավոր հեղինակների մասին` շահարկումներից խուսափելու և նախաքննության ընթացքը չխաթարելու համար: Reuters-ի թղթակիցներին, սակայն, հաջողվել է զրուցել ռուսաստանցի պաշտոնաթող գնդապետի և նրա դստեր դեմ հարձակման հետաքննությամբ զբաղվող ոստիկաններից մեկի հետ, որը, չհրապարակելով իր ինքնությունը, նշել է, որ նախաքննության առաջնային վարկածը հենց ռուսական հետքի առկայությունն է: Նախաքննությանը զուգահեռ BBC-ին իր սեփական հետաքննություն է անցկացրել՝ որոշ մանրամասներ հայթայթելով Սերգեյ Սկրիպալի և բրիտանական հատուկ ծառայությունների կապի մասին: BBC-ի տեղեկություններով, Սկրիպալը հավաքագրվել է 1995 թվականին Իսպանիայում, երբ զբաղեցնում էր այդ երկրում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի պաշտոնը: Հետագայում նա զբաղեցնել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) կադրերի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնը: «Այդ ընթացքում Սկրիպալը բրիտանական կողմին է հանձնել Արևմտյան Եվրոպայում գործող առնվազն 12 ռուսաստանցի հետախույզների տվյալներ», - պնդում են BBC-ի աղբյուրները: Այնուհետև ամենահետաքրքրականն այն է, որ Սկրիպալը թոշակի էր անցել 1999-ին, իսկ 2004-ի դեկտեմբերին ձերբակալվել էր Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից` հետագայում դատապարտվելով 13 տարվա ազատազրկման: Իսկ 2010-ի ամռանը Սերգեյ Սկրիպալը և հայրենիքի դավաճանության հոդվածով դատապարտված ևս մի քանի ռուսաստանցիներ փոխանակվել են Միացյալ Նահանգներում ձերբակալված հանրահայտ Աննա Չապմանի լրտեսական խմբի անդամների հետ: Ստացվում է, որ Սերգեյ Սկրիպալը բավական արժեքավոր է եղել՝ Ռուսաստանի վերաբերյալ ունեցած տեղեկություններով, և նրա հետագա գործունեությունը՝ Ռուսաստանի համար ինչ-որ առումով՝ սպառնալիք: Տարիների ընթացքում, ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը հայտնվում է սկանդալային մեղադրանքների առանցքում, վերջին դեպքը սպառնում է իսկապես վերաճել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական նոր սկանդալի: Այն էլ՝ Ռուսաստանի հանդեպ արևմուտքի պատժամիջոցների պայմաններում, թունավորման նոր սկանդալը կարող է Ռուսաստանին բավական թանկ արժենալ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am