SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Վանաձոր քաղաքի բնակչուհի՝ 39-ամյա Գոհար Ն.-ի կողմից շորթում կատարելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գոհար Ն.-ն մարտի 9-ին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Արմեն Ս.-ին հայտնել է, որ նրա վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ կհրապարակի, և եթե նա իրեն վճարի 800 ԱՄՆ դոլար, ինքը դա չի անի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ մարտի 2-ին Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի տնակներից մեկի բակում Գոհար Ն.-ն Արմեն Ս.-ի կողմից ստացել է 100 հազար դրամ։ Ոստիկանները հայտնաբերել են Գոհար Ն.-ին, ով հրավիրվել է Ոստիկանության Տարոնի բաժին, այնուհետև ստորագրությամբ բաց է թողնվել։ Ըստ տեղեկությունների՝ Արմեն Ս.ի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, վարկաբեկիչ ոչ մի տեղեկություններ չեն եղել, պարզապես նրա նկատմամբ Գոհար Ն.-ն շորթում է կատարել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը