Ջեյմս Ուորլիքը Թբիլիսիում քննարկելու է ԼՂ-ի հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր ժամանել է Թբիլիսի։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է հենց ինքը՝ Ջեյմս Ուորլիքը: «Ժամանել եմ Թբիլիսի՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը»։
