Պուտինի մասնակցությամբ ֆիլմի՝շուրջ 11 մլն դիտում
Ինչպես նշում է Life.ru-ն, Одноклассники և ВКонтакте սոցկայքերում «Աշխարհակարգ 2018» նոր փաստագրական ֆիլմի դիտումների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 11 մլն`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր մասնակցությամբ ֆիլմի հրապարակումից հետո երկու օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ֆիլմի նկարահանումներին, որի շրջանակներում հարցազրույց է տվել հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին:
