ԱՄՆ-ի մեսիջը Ալիևին

Թեև ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, այդուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, երեկ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում: Անցյալ տարվա օգոստոսին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խմբին միացած Շոֆերը վերահաստատում է՝ Վաշինգտոնը աջակցում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և շարունակելու է ակտիվ փոխգործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր: Դիվանագետի խոսքով՝ Միացյալ Նահանգների երկարաժամկետ քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի մյուս համանախագահները, կայանում է նրանում, որ արդարացի կարգավորումը հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ «ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտը և դրա հիմնական սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք»: «Ժնևի հանդիպումից սկսած մենք մեծ աշխատանք են տարել կողմերի հետ՝ ստանձնած պարտավորությունների կյանքի կոչման համար, և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ», - ասել է ամերիկացի համանախագահը՝ առանց հավելյալ մանրամասների: Դեսպան Շոֆերի խոսքով՝ համանախագահները շարունակում են աշխատել կողմերի միջև բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու և քննարկումները վերսկսելու ուղղությամբ: Դիվանագետը, սակայն, հստակ ժամկետներ չի նշել ինչպես այդ հանդիպումների, այնպես էլ միջնորդների տարածաշրջան հաջորդ այցի վերաբերյալ: Հիշեցնենք՝ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան էին այցելել մեկ ամիս առաջ: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հնարավոր հանդիպմանը, ապա Բաքվում չեն բացառել, որ դա կարող է տեղի ունենալ մարտին և ապրիլին երկու երկրներում նախատեսված ընտրական գործընթացներից հետո: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այդ հայտարարությունը, սակայն, պաշտոնական Երևանը չի հաստատել: «Թրենդ»-ի հետ զրույցում ամերիկացի համանախագահը անդրադարձել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որով կարգավորվելու է լրացուցիչ 7 դիտորդի գործունեությունը: Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը դեռևս հունվարին հայտնել էր, որ մնացել է համաձայնեցնել միայն տեխնիկական դետալները՝ ընդլայնման մեխանիզմը գործարկելուց առաջ: Ամերիկացի համանախագահի համոզմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջազգային դիտորդների լիազորությունների ընդլայնումը ԵԱՀԿ-ին կօգնի իրականացնել իր մանդատը՝ ժամանակին և արդյունավետ: Պատասխանելով հարցին, թե որքան մոտ են Երևանն ու Բաքուն կայուն խաղաղության հասնելուն, դիվանագետն ասել է՝ գոյություն չունեն հակամարտության կարգավորման պարզ ուղիներ: «Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին միացել եմ անցյալ տարվա օգոստոսից, այս ժամանակահատվածում տարբեր մարդկանց հետ եմ հանդիպել, և չնայած տարբեր լավ առաջարկներ և գաղափարներ եմ լսել՝ հակամարտության կարգավորման պարզ ճանապարհներ գոյություն չունեն: Իրատեսական չէր լինի ակնկալել, որ լուրջ բեկում կարող է լինել առանց մեծ աշխատանքի և նախապատրաստության, ինչը ժամանակ է պահանջում»,- ադրբեջանական գործակալությանը ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Ամերիկացի նոր համանախագահի կողմից, թերևս, սա առաջին հրապարակային պարզաբանումն է: Վաշինգտոնը համանախագահի միջոցով նախ փաստում է, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ ամերիկացի համանախագահը ընդգծում, է, թե որ սկզբունքների վրա պետք է հիմնված լինի կարգավորումը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտ և դրա հիմնական սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք: Ու կարևորն այն է, որ սա ադրբեջանական գործակալությանը տրված հարցազրույց է, որում ի թիվս այլ սկզբունքների նշվում է նաև ինքնորոշման սկզբունքի մասին: Սա Ալիևին, մեղմ ասած՝ նյարդայնացնող արձանագրում է: Բաքուն մշտապես տարածքային ամբողջականությունն է շեշտում՝ գումարած հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով՝ Ղարաբաղը գրավելուց մինչև Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելով: Այնպես որ, կարող ենք արձանագրել, որ Վաշինգտոնը ևս հստակ Ալիևին հղեց իր ուղերձը, որը խիստ միանշանակ է: Թամար Բագրատունի

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am