«Ծռությունից» անդին. ո՞րն է ելքը. դասական ընդդիմությո՞ւն, թե լյումպենի պարտադրած էպատաժ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ծավալուն հոդվածով հանդես է եկել «Իրատես» թերթում` վերլուծելով «Ելք» դաշինքի շուրջ ստեղծված իրավիճակը երկրում ընթացող քաղաքական զարգացումների համատեքստում: Ինքնին ողջունելի է, թեկուզեւ, ցավոտ խնդիրների հրապարակայնացումը, ինչը, թերեւս, միակ արդյունավետ միջոցն է` առկա խնդիրները լուծել քաղաքական հարթության վրա` կոմպրոմիսների ու բանավեճերի միջոցով: Քաղաքական այս նոր մշակույթն ու բազմակարծության հատկանիշն է, որ «Ելք»-ին շահեկանորեն տարբերում են խորհրդարանական մյուս անձնակենտրոն, ավտորիտար սուբյեկտներից: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի Արամ Սարգսյանը հանգամանալից անդրադառնար «Ելք» դաշինքի` այլընտրանք դառնալու սեփական տեսլականին, ինստիտուցիոնալ մեխանիզմներին. դա, անշուշտ, ավելի արժեքավոր եւ պակաս հռետորական կդարձներ նրա հոդվածը: Մյուս կողմից` մեկ հրապարակումը չի կարող պատասխաններ տալ բոլոր հարցերին, մանավանդ, որ Արամ Սարգսյանն ավելի շատ պատասխանել է դաշինքին հասցեագրված մեղադրանքներին, քան խոսել է ապագայի ծրագրերի, տեսլականի մասին:

Արամ Սարգսյանի հոդվածի մեխը, մեր կարծիքով, դասական ընդդիմության ճշգրիտ բանաձեւն է, որի հետ դժվար է չհամաձայնել: «Ընդդիմություն համարվելու համար «Ելք»-ը կհամաձայնի՞, որ միայն զենքով կա հային փրկություն, ու ընդդիմադիրը ոչ թե ազատության մեջ գաղափարական պայքար է վարում, այլ՝ կամ բանտում է լինում, կամ ընդհատակում: Սա՞ է ընդդիմության չափանիշը: Եվ` զենքի՞ կոչի ժողովրդին, որ համարվի հերո՞ս: Ինչո՞ւ են համառորեն «Ելք»-ին պարտադրվում կամ հորինված, կամ սխալ կարծրատիպեր, որ ժամանակի մեջ քանիցս ապացուցել են իրենց անհեթեթությունն ու անարդյունավետությունը, եթե ոչ վտանգավորությունը»,- գրել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Մի կողմից՝ խրախուսելի է, որ Սարգսյանն իսկապես խիզախել է հակադրվել ընդդիմության մասին լյումպենի դեգրադացված պատկերացումներին` «Ելք»-ը, ըստ էության, սահմանազատելով «ծռության» դրսեւորումներից, մյուս կողմից` դաշինքն ակնհայտորեն չի կարողանում ձերբազատվել անձնավորված թիրախավորման ծուղակից` ակամայից տեղավորվելով լյումպենի սահմանած օրակարգի եւ չափանիշների շրջանակներում: Հենց այս կետում էլ որոշակի հակասականություն է առաջանում Արամ Սարգսյանի հոդվածում: «Լավ, 2017-ին եղավ ընտրություն ու իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները` իբրեւ քաղաքական մեծամասնություն: Բայց դա նշանակո՞ւմ է, որ ընդդիմությունն իրավունք չունի մինչեւ նոր ընտրություններ հայտարարելու՝ եթե հասարակությունն ուզում է իշխանությունից ազատվել (առավել եւս, որ 10-20000-ը ծախսվել-գնացել է դեռ անցած ապրիլին), միակ ճանապարհը քաղաքացիական ակտիվությունն է ու լայն զանգվածների մասնակցությունը պայքարին»,- հռետորական հարցադրում է անում Արամ Սարգսյանը` նկատելով, թե «Ելք»-ին չի ներվում, որ համարձակություն ունի ժողովրդին իր այլընտրանք լինելու կարողությունը ներկայացնել: Այս հարցում չենք կիսում Արամ Սարգսյանի կարծիքը, որովհետեւ դաշինքը քննադատվում է հենց այն բանի համար, որ այլընտրանքային իրական երկարաժամկետ օրակարգ ձեւակերպելու փոխարեն` տրվում է «Սերժ, հեռացիր»-ի փակուղային գայթակղությանը, մանավանդ, որ «իրավականորեն ՀՀԿ-ինն են իշխանություն կազմելու իրավունքները»: «Գործող նախագահի վարչապետությանը դեմ լինելու հարցում «Ելք»-ում տարաձայնություն չկա»,-իրավացիորեն նկատում է Արամ Սարգսյանը: Սա արդեն «Ելք»-ի ընդդիմադիր լինելու իրական հատկանիշ է, եւ դաշինքը բնավ անհրաժեշտություն չունի պարտադիր հանձնել ընդդիմություն լինելու լյումպենի թեստը` փողոցային պայքարում «Սերժ, հեռացիր» արհեստական, անիրական գերնպատակի վրա մսխելով իր արժեքավոր ռեսուրսը: Այն, որ այսօր «Ելք»-ը կանգնած է դասական ընդդիմության եւ լյումպենի պարտադրած էպատաժի միջեւ ընտրություն կատարելու երկընտրանքի առջեւ` մամուլի կամ փորձագիտական շրջանակների հորինվածքը չէ: Մեծ հաշվով` պայքար է գնում ընդդիմության հին ու նոր ընկալումների միջեւ եւ ելքն ավելի տեսանելի կլինի, եթե գտնվեն ռացիոնալ լուծումներ: Բազմակարծությունն ինքնին զարգացման բանաձեւ է, երբ դա դարձվում է դաշինքի ինստիտուցիոնալ արժեք, հիմք` մերժելով մեկքայլանոց պրիմիտիվ լուծումներն ու պոպուլիզմը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am