ԱՄՆ-ն ունի ԼՂ հակամարտության կարգավորման իր ծրագիրը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հարցազրույց է տվել ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: Ամերիկացի համանախագահը հայտարարել է, որ ներկայիս ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղում չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում, սակայն հիմնախնդիրը չունի ռազմական լուծում:

Շեֆերը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին եւ կշարունակի ակտիվ փոխգործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Մեկնաբանելով ամերիկացի դիվանագետի խոսքերը՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը ուշադրություն է հրավիրում նրա մեկ այլ մտքի վրա, որ բանակցային գործընթացում դրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ են շարունակական անկեղծ ջանքեր ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ համանախագահների եւ միջազգային հանրության, ինչը վերջին հաշվով հակամարտող կողմերից կպահանջի դժվար որոշումների ընդունում: Մեր զրուցակիցը Շեֆերի խոսքերից եզրակացնում է, որ Միացյալ Նահանգներն ունի հակամարտության կարգավորման իր ուրույն ծրագիրը, սակայն առայժմ չի բացում խաղաքարտերը: «Շեֆերն ընդհանուր առմամբ ճիշտ է: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ռազմական ճանապարհ չկա, քանի որ պատերազմը կքանդի, կոչնչացնի ողջ տարածաշրջանը, ոչ միայն Ղարաբաղը: Բայց միեւնույն ժամանակ հույս չկա, որ կպահպանվի ստատուս քվոն: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը գնալով ավելի է ակտիվանում: Սա ինքնին շատ հատկանշական փաստ է: Բացի այդ, նա խոսել է դժվար որոշումների կայացման անհրաժեշտության մասին՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Սա բավական հետաքրքիր պահ է նրա հարցազրույցում: Հնարավոր է՝ Միացյալ Նահանգներն ինչ-որ առաջարկներ անի կողմերից մեկին ոչ հրապարակային ձեւով: Պարզ է մի բան, որ Միացյալ Նահանգներն ուզում է տեղաշարժել կարգավորման սառեցված գործընթացը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը: Փորձագետը տարօրինակ է համարում այն փաստը, որ ամերիկացի համանախագահ Շեֆերը, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, հղում է անում 1975 թ. ստորագրված Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին: «Իմ կարծիքով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը Խորհրդային Միության եւ խորհրդային ազդեցության գոտու փլուզման փաստով ավտոմատ կերպով կորցրեց իր ուժը: Հակառակ դեպքում կարելի է հարցնել Էնդրյու Շեֆերին՝ ցույց տվեք, խնդրեմ, այն սահմանները, որոնք ֆիքսել է Հելսինկյան եզրափակիչ ակտը որպես անխախտ սահմաններ: Այդ դեպքում նախկին խորհրդային բոլոր պետությունները, այդ թվում՝ Հայաստանը եւ Ադրբեջանը, իրենց անփոփոխ տեսքով պետք է մտնեն ԽՍՀՄ-ի կազմի մեջ, իսկ քանի որ դա չկա, տարօրինակ է ասել, որ պետք է հիմնվենք Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների վրա: Բանակցությունների սեղանին այսօր դրված են մինչեւ 2016 թ. ապրիլյան պատերազմը մշակված փաստաթղթերը, եւ կողմերը չեն հերքում դրանց գոյությունը: Դրանք են Մադրիդյան սկզբունքները: Բայց վերջին երկու տարիների ընթացքում կողմերը հիմնվում են նոր որոշումների վրա: Դրանք են 2016 թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում եւ 2017 թ. հոկտեմբերին Ժնեւում ընդունված որոշումները: Ապրիլյան պատերազմից հետո ի հայտ են եկել մի շարք նոր փաստաթղթեր: Ի՞նչ են տվել այս փաստաթղթերը առաջ շարժվելու համար: Դրանք ոչինչ չեն տվել: Ուստի Շեֆերը պետք է պարզաբաներ՝ գուցե պետք է եւս մի քանի տասնյակ փաստաթղթեր ընդունել, որպեսզի հնարավոր լինի բանակցություններում հասնել առաջընթացի: Չէ՞ որ ինքն էլ իր հարցազրույցում ասում է, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող երկար պահպանվել»,- նշեց նա: Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ներկայիս ստատուս քվոն ձեռնտու է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող պետություններին՝ բացի Միացյալ Նահանգներից, որն ունի կարգավորման իր ծրագիրը: «Ինձ թվում է, որ Ամերիկան ունի իրադրության վրա ազդելու իր ծրագիրը, որը միգուցե չի համընկնում այս անվերջ ստատուս քվոյի հետ, եւ Շեֆերն ակնարկում է, որ սպասվում են ինչ-որ դժվար որոշումներ: Թե դա ի՞նչ ծրագիր է՝ Միացյալ Նահանգներն առայժմ չի պարզաբանում՝ հավաքելով իր համար անհրաժեշտ առավելագույն ինֆորմացիա: Առայժմ Միացյալ Նահանգները պահպանում է ինտրիգը: Ես պարզապես համոզված եմ, որ Ամերիկան ունի ինչ-որ ծրագիր, բայց սպասում է իրավիճակի հերթական սրացմանը, եւ այդ ժամանակ նա կբացի իր խաղաքարտերը եւ կդնի սեղանին», – նշեց փորձագետը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am