Նավթի գներն այսուհետ աճելու են

Fiscal Times ինտերնետ պարբերականը թվարկել է ապացույցներն այն բանի, որ նավթի գներն այսուհետ պետք է աճեն։ Պարբերականը գրում է, որ պատմության մեջ շուկայի հագեցվածությամբ պայմանավորված վատագույն ճգնաժամերից մեկը շուտով կավարտվի։ Պարբերականը իր լավատեսությունը հիմնավորում է PRICE Future Group-ի ավագ վերլուծաբան Ֆիլ Ֆլինի եզրահանգումներով, ով կարծում է, որ ԱՄՆ-ում արդյունահանվող նավթի քանակն այս ամռանը կարող է օրական 10 մլն բարելից դառնալ 8 մլն բարել։ Վերլուծաբանը նշում է, որ երբ առաջիկա ամիսներին նավթի գներն աճեն, ամերիկյան ընկերությունները չեն կարող ուղղակի վերադառնալ նավթի հանքավայրեր եւ օգտագործել նոր հանքերը։ Այդ ընկերությունները ստիպված են եղել կրճատել նման ծրագրերի մշակման ծախսերը, մտել պարտքերի տակ, նրանցից շատերը սնանկ կճանաչվեն։ Երկրորդ նախանշանը, որ նավթի գներն աճելու են, այն է, որ ՕՊԵԿ երկրներն ու այլ պետությունները պատրաստ են սառեցնել արդյունահանումը։ Վերլուծաբանը մեջբերում է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի խոսքը, ով հայտնել էր, որ նման քայլի դիմելու պատրաստակամություն են հայտնել այն երկրները, որոնց բաժին է ընկնում աշխարհում նավթի արտադրության 73 տոկոսը։ Երրորդ նախանշանն այն է, որ իրանական նավթը ուժեղ չի ազդի նավթային սեկտորում իրավիճակի զարգացման վրա։ Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու եւ երկրի՝ շուկա վերադառնալու միտքը շատ պետությունների դրդեց ռեկորդային քանակությամբ նավթ արդյունահանել, որպեսզի չկորցնեն իրենց եկամուտը։ Սակայն հիմա, երբ իրանական նավը վերջապես հայտնվել է շուկայում, դա ի հայտ է բերել հետեւյալ խնդիրը. ընկերությունները պատրաստ չեն ներդրումներ կատարել։ «Իրանում նավթի արդյունահանման աճը սպասվածից դանդաղ կընթանա»,- նշում է նա։ Եվ վերջին նախանշանը ձեւավորում է Չինաստանը։ «Աշխարհում խոշորագույն նավթ ներմուծողի տնտեսական աճի տեմպերի դանդաղումը իրականում նավթային սեկտորին այդքան վնաս չի հասցնում, որքան սպասում էին»,- նշում է վերլուծաբանը։ Չինաստանից սպասում էին վառելիքի պահանջարկի նվազում եւ շուկաների փլուզում, սակայն շուկաներում իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, եւ նավթի ներմուծումը մնում է ռեկորդային մակարդակի վրա։ Այդուհանդերձ, հավանականությունը, որ Չինաստանում տնտեսական վիճակը ավելի խորը դեպրեսիայի մեջ կհայտնվի, պահպանվում է։

դիտվել է 55 անգամ
Լրահոս
ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը Հենց միայն կալանք կիրառելն ապացուցում է, որ սա իրավունքի նսեմացում է․ Վարդևանյան Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին նախընտրական քարոզարշավի ֆոնին․ Պուտին ՌԴ-ն ակնկալում է կալանավորված գործարարների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին․ Պուտին Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից բռնագանձել 11 գույք, շուրջ 3,5 մլրդ դրամ Չարենցավանի դատարանի շենքում ծեծկռտուք է եղել. կարգադրիչները վնասվածքներ են ստացել Ի՞նչ նոր գործարք է առաջարկել Փաշինյանն Ալիևին. Սուրեն Սուրենյանց (video) «Նիկո՛լ, քեզ ոչինչ չի փրկելու, շատ վատ ճակատագիր ես ունենալու». Անաստաս Իսրայելյան (video) «ՔՊ՝ Քեմալական պետություն, իրենք բոլորը վախկոտ են»․ հարցում (video) Պետրոսի կնոջ ասածը․ այդպիսի բան կարող է ասել միայն «սատանայի վհուկը»․ Պարույր Հայրիկյան (video) Ուզում եմ երեխաս նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել. արցախցին՝ Փաշինյանին (video) Ժողովու՛րդ, արթնացեք, Նիկոլը հասավ մեր երեխեքին, հասկանու՞մ եք՝ ինչ է ուզածը․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակություն․ Դավիթին հրատապ կարգով ծանր վիճակում տեղափոխել են ՔԿՀ․ փաստաբանն ահազանգում է (video) «Նիկո՛լ,դու էնքան շնորհք չունես, որ Աննային ու երեխաներիդ տեր կանգնես ու դաստիարակես»․ի՞նչ ես ուզում (video) Ովքեն են Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվա մեկնել Դատարանը պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը Դպրոցական քաղբանտարկյալ՝ ՔՊ-ի ամոթի կնիքը. հասարակական գործիչ Նիկոլը 100 հազար հայերի ասաց պիղծ արարածներ․ Պարույր Հայրիկյան (video) Հիմա բացահայտեմ՝ Նիկոլի ու «թքող Ալենի» վերջին դավաճանությունը, որն անելու են․ Արշակ Կարապետյան (video) Ադրբեջանում ական է պայթել․ կա վիրավոր Ու սրան ձայն պիտի տա՞ էս ժողովուրդը. Նիկողոս Հովհաննիսյան Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am