Շահումյանի կորստից որոշ ժամանակ անց Զվարթնոց օդանավակայանի մաքսատան պետն ինձ զեկուցեց, որ Աթենք մեկնող, իրենց դաշնակցական համարող երկու ուղեւորի մոտ հայտնաբերվել են մեծ թվով փաստաթղթեր, որոնք ինչ-որ բանակցությունների մասին են: Ես հանձնարարեցի զբաղեցնել այդ երկուսին եւ պատճենահանել այդ փաստաթղթերը: Որոշ ժամանակ անց այդ պատճեններն ամբողջությամբ իմ սեղանի վրա էին: Պարզվեց, որ դրանք Մոսկվայում ՀՅԴ-ական գործիչների բանակցությունների նյութեր էին, ՀՅԴ բյուրոյին ուղղված հաշվետվություններ եւ այլն: Հատկանշական էր, որ դրանցից շատերը վերջանում էին <փող ուղարկեք> դաշնակցական հայտնի պահանջով, որը ժամանակին հայ երգիծական գրականության նյութ էր դարձել:
Ծանոթանալով այդ փաստաթղթերին ես հասկացա, որ գործ ունեմ երկրի ղեկավարության թիկունքում իրականացվող դավադիր գործունեության հետ: Ընդ որում ՀՅԴ-ն մոսկովյան իր բանակցությունները վարում էր 90-ական թվականների սկզբի ռուս ամենահետադիմական եւ կասերապաշտական ուժերի հայտնի ներկայացուցիչների հետ: Թեմաներն առնչվում էին Հայաստանում տիրող քաղաքական այն փխրուն իրադրությանը, որը ժամանակավորապես առաջացավ 92-ի ամառային ռազմական ձախողումների ընթացքում: Ես հակված չեմ մանրամասնություննրի անցնել, բայց չեմ կարող չնշել, որ խոսքը գնում էր հայ-ռուսական <բարեկամություն> էլ ավելի սերտացնելու, հայաստանյան ռուսամետ հակահհշական ուժերին օգնելու, նրանց նպատակադրություններն իրականացնելու մասին: Սա համարենք նախաբան այն ծրագրի, որն ուզում էր ՀՅԴ-ն իրագործել Հայաստանում Շահումյանի կորստից հետո:
շարունակելի
Այս մասին գրել է Երջանիկ Աբգարյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը