Al Jazeera-ն՝ Ղարաբաղի կին սակրավորների մասին /տեսաշար/
Արաբական հեղինակավոր Al Jazeera կայքը իր հերթաքկան հոդվածներից մեկը նվիրել է Արցախում ականազերծմամբ զբաղվող կին սակրավորներին:
Էվի Քլիֆորդի հեղինակած հոդվածի հերոսուհիները հայ սակրավոր կանայք են,որոնցից Նարինե Ասատրյանը 7 երեխաների մայր է, նրա համար ականազերծումը նման չէ ոչ մի այլ աշխատանքի։ Նարինեն ապրում է ականազերծման տարածքից ոչ հեռու, աշխատանքից հետո ամեն գիշեր տուն է վերադառնում։
Ամեն սակրավորուհին օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում,նշում է հոդվածի հեղինակը:
Նրանցից ոմանց համար ամենից դժվարը արտակարգ եղանակային պայմաններում աշխատելն է։
Ականազերծողների խմբում այժմ 11 կին կա, մի քանիսն էլ վերապատրաստում են անցնում:






