Մի՛ խառնվեք Ղարաբաղի պատերազմին

«Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի»,- «ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամրջի ընթացքում երեկ ասել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը: Լրագրողները, հիշեցնելով Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Երևանն ու Զանգեզուրը գրավելու մասին, պարոն Սիդորովից հետաքրքրվել են՝անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը աջակցություն կցուցաբերի՞ Հայաստանին, պարոն Սիդորովը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ է, որը չի մտնում ՀԱՊԿ-ի մեջ, նա ՀԱՊԿ-ի անդամ չէ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հետևաբար բոլոր այն փաստաթղթերն ու համաձայնագրերը, որոնք կան համաձայնագրի մեջ, Հայաստանին ևս վերաբերում են: Պետք է վստահ լինեք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին վտանգի մեջ չի թողնի, եթե Աստված չանի, որ մի բան տեղի ունենա»: Գալով Ալիևի հայտարարություններին՝ պարոն Սիդորովն ասել է. «Հույս ունենք, որ ուժը, բանականությունը թույլ չեն տա, որ իրավիճակը հասնի նրան, որ երկու ժողովուրդները, որոնք մի մեծ ընտանիքի անդամ էին՝ մեկ հանրապետության մեջ, իրար ձեռքից մայրաքաղաք խլեն»: Անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինելու քաղաքականությանը՝ Սիդորովը խորհուրդ է տվել նման հիվանդագին կերպով այդ հարցին չվերաբերվել ու մի համեմատություն արեց. «Պատկերացրեք՝ գնում եք խանութ, կա գրպանում գումար և մտքին ինչ-որ բան գնելու ցանկություն: Եթե ձեզ այս խանութի ապրանքը ձեռք չի տալիս, ապա դուք դա գնում եք կողքի խանութից: Նույնը ռազմական խնդիրներին է վերաբերում: Ադրբեջանը Ռուսաստանից չգնի զենք, կգնի այլ պետությունից»: Այն, որ ՀԱՊԿ–ն չի օգնի Ղարաբաղում հնարավոր պատերազմի պարագայում՝ դա պարզ է բոլորին: Իսկ, եթե Ռուսաստանը խառնվի՝ ո՞ւմ է աջակցելու՝ ռազմավարական դաշնակից Հայաստանի՞ն, թե՞ ռազմավարական գործընկեր Ադրբեջանին: Այստեղ հարցը ավելի հիմնավոր է՝ իսկ Ռուսաստանը Հայաստանին աջակցո՞ւմ է: Եթե զինում է Ադրբեջանին հարձակողական զենքով՝ էլ ի՞նչ աջակցության մասին է խոսքը: Բացի այդ, պատկերացնենք, որ Ղարաբաղում կրկին պատերազմ բռնկվի ու Մոսկվան կանգնի ընտրության առջև: Ի դեպ, 2006 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում էլ 2 օր անց, երբ Ադրբեջանի կորուստներն արդեն ակնհայտ էին՝ Մոսկվան «խառնվեց»: Իհարկե, դա ներկայացվեց, որպես պատերազմը կանխելու քայլ: Բայց, եթե Մոսկվան մշտապես «խառնվելու» է պատերազմում, երբ Ադրբեջանն է «նեղն ընկնելու», ուրեմն, ավելի լավ՝ ընդհանրապես պետք չի, որ Ռուսաստանը խառնվի Ղարաբաղում հնարավոր պատերազմին, որովհետև, եթե Ռուսաստանը խառնվի Ղարաբաղում պատերազմին, դեռ հարց է՝ Հայաստանը կշահի՞ դրանից, թե՞ Ադրբեջանը: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am