Մարտի 8-ին, արտակարգ ու ողբերգակյան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Կոնվերս բանկ»-ի շենքի հետնամասում տղամարդու դի կա կախված: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչականն շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն քննչական բաժնի քննիչ Տարոն Ղարիբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները նշված վայրից պարանից կախված դին իջեցրել են և պատգարակով դուրս են բերել ու այս պահին դատաբժիշկը զննում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիաի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են պարանից կախված տղամարդու ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը