Երկակի լրտեսի թունավորման հետքերը տանում են դեպի Ռուսաստան. «Ամերիկայի ձայն»

Մեծ Բրիտանիան սպառնացել է խիստ պատասխանով հանդես գալ, եթե պարզվի, որ ռուս երկակի գործակալի սպանության փորձի հետեւում կանգնած է Ռուսաստանը։ Խոսքը Սերգեյ Սկրիպալի մասին է, ում նրա դստեր հետ անգիտակից վիճակում էին գտել Անգլիայի հարավում գտնվող մի քաղաքում։  Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը կիրակի օրն Անգլիայում հայտնաբերել էին անգիտակից վիճակում՝ թունավորման ախտանիշներով։ Նրանք այժմ պահվում են հիվանդանոցային պայմաններում անվտանգության ուժեղ վերահսկողության ներքո։ Սկրիպալին Ռուսաստանում ձերբակալել էին Մեծ Բրիտանիային պետական գաղտնիքներ փոխանցելու մեղադրանքով ու 2006 թվականին դատապարտել 13 տարվա ազատազրկման։ Սակայն ԱՄՆ-ի հետ լրտեսների փոխանակման արդյունքում նա հանձնվել էր ԱՄՆ-ին ու բնակություն հաստատել Անգլիայում։ Այժմ ահաբեկչության դեմ գործող ոստիկանությունն անցկացնում է հետաքննություն, եւ փակել է այն բոլոր տեղանքները, որտեղ այցելել են հայր եւ դուստր։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին։ Իսկ զարգացումներն աստիճանաբար սկսում են խոսել նրանց թունավորման գործում Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին։ Այդ կապակցությամբ արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Եթե հայտնաբերվեն փաստեր, որոնք ապացուցեն պետական ներգրավվածությունը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կտա պատշաճ ու խիստ պատասխան»։ Այս դեպքը կարծես լինի 2006 թվականին նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության արձագանքը, որին սպանել էին ռադիոակտիվ պոլոնիումով թունավորված թեյով։ Մեծ Բրիտանիայի հետաքննիչների վերջնական եզրակացությունում ասված է, որ Լիտվինենկոյին սպանելու հրահանգն արձակվել է նախագահ Պուտինի կողմից։ Ինչպես Հենրի Ջեքսոնի անվան վերլուծական կենտրոնի փորձագետներից Էնդրու Ֆոքսալն է ասում, Մեծ Բրիտանիան այժմ պիտի մտածի դիվանագիտական պատժամիջոցները Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ համակարգելու մասին։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, թե Պուտինի քանի մերձավորներ ունեն ներդրումներ Լոնդոնում, քանի տներ ունեն նրանք այստեղ, քանիսի կանայք ու ընկերուհիներն են բնակվում այստեղ, քանիսի երեխաներն են հաճախում ուսումնական հաստատություններ այստեղ, կարելի է ենթադրել, թե միակողմանի ինչ քայլերի կարող է դիմել Մեծ Բրիտանիան»։ Ռուսաստանը հերքում է նախկին գործակալի թունավորման հարցում ներգրավվածության մասին լուրերը եւ հայտարարել է հետաքննությանը մասնակցելու պատրաստակամության մասին։ Իսկ Անգլիայի հետաքննիչներն այս պահին զբաղված են թունավոր նյութի բաղադրությունը պարզելու աշխատանքներով։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Իսրայելական բանակը դուրս է եկել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց. Reuters Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am