Ցնցող խոստովանություն Բաքվից. Ալիևի բարեկամները «քցում» են նրան

Ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի անկեղծ խոստովանություն էր արել: Նա դժգոհել էր, որ փակ դռների ետևում իր վրա ճնշումներ են գործադրում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղը: Պարզ էր, որ խոսքը կարող էր վերաբերել թե՛ միջնորդներին, թե՛ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներին ու դիվանագետներին: Դա է պատճառը, որ Ալիևը ժամանակ առ ժամանակ «հիստերիկ» նոպաների մեջ է հայտնվում ու բանակցային գործընթացից իր դժգոհությունն արտահայտում է սահմաններում սադրանքներով և բանակցային գործընթացը փակուղի մտցնելով: Նախօրեին խիստ ուշագրավ մեկ այլ հայտարարություն է հնչել Բաքվից... Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մի հայտարարություն է արել, որը անուղղակիորեն վերաբերում է իսլամական երկրներին ու Լեռնային Ղարաբաղի հարցում այդ երկրների կողմից Ալիևի սպասումներին, որոնք, սակայն այդպես էլ իրականություն չեն դառնում: Ահա, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհել է, որ «Իսլամական կազմակերպությունում» իրենց մի շարք գործընկեր պետություններ այլ կազմակերպություններում Ադրբեջանին չեն աջակցում: Կարելի է վստահ լինել, որ այդ պետությունների կողմից Ադրբեջանին չաջակցելը հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն է վերաբերում: Իսկ սա իր հերթին վկայում է այն մասին, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ձախողված է, նույնիսկ՝ տապալված է «Իսլամական կազմակերպության» երկրների շրջանակներում: Բացի այդ, այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Պարբերաբար պաշտոնական Բաքուն հայտարարում էր, թե Հայաստանը իսլամական պետությունների շարքում բարեկամներ չունի: Իհարկե, դա սուտ է: Բայց, ստացվում է, որ պաշտոնական Բաքուն հիմա ինքն է արձանագրում, որ անգամ Ադրբեջանը «Իսլամական կազմակերպության» պետությունների շարքում խնդիրներ ունի ու դժգոհում է գործընկեր այլ անդամ պետությունների պահվածքից: Այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ձախողված է՝ այս մասին բազմիցս է ասվել: Սակայն պաշտոնական Բաքվի կողմից Մամեդյարովի մակարդակով նման արձանագրումը խիստ խոսուն փաստ է այն մասին, որ անգամ իսլամական երկրները գիտակցում են, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ապագան, և այդ ապագան Ադրբեջանի հետ որևէ առնչություն չպետք է ունենա: Թամար Բագրատունի

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am