Պուտինի հզոր հրթիռն ու մուլտիկների ուժը

Պուտինը հերքում է Սառը պատերազմի պնդումները Մարտի 1-ին Դաշնային խորհրդին իր ուղերձի զգալի հատվածը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է միջուկային նոր սպառազինության ներկայացմանը, այդ թվում նաև «Սարմատ» հրթիռային համակարգը: Պուտինը ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է Սառը պատերազմի վերսկսման մասին պնդումները, ասելով, որ սառը պատերազմի մասին հրապարակումները ոչ թե վերլուծություն են, այլ պրոպագանդա: Ամերիկյան հեռուստաընկերությունը մի հատված է միայն հրապարակել այդ հարցազրույցից: Ամբողջովին այն հասանելի կլինի առաջիկա օրերին: Հարցազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի՝ Դաշնային խորհրդին ուղղված աննախադեպ ուղերձից անմիջապես հետո և հրապարակված հատվածը վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին: Անդրադառնալով սպառազինությունների մրցավազքին՝ Պուտինը հարցազրույցում պնդում է, թե առաջին քայլն արվել է ԱՄՆ-ի կողմից 2002-ին, երբ Վաշինգտոնը որոշեց դուրս գալ հակահրթիռային պաշտպանության մասին համաձայնագրից: Պուտինը հարցազրույցում ընդգծում է նաև, որ Մոսկվան բազմիցս առաջարկել է Վաշինգտոնին համագործակցել: Ամերիկացի լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք նորագույն սպառազինության այն նմուշները, որոնց մասին երեկ Պուտինը խոսել և ցուցադրել է շուրջ 43 րոպե, արդեն պատրաստ են: Պուտինը պատասխանել է, որ այդ սպառազինությունն արդեն անցել է փորձարկումները և դրանց մի մասն արդեն ռուսական բանակի զինանոցում է: Ռուսաստանցի մեկնաբանները նկատում են, որ Պուտինի հայտարարությունները վկայում են սպառազինության նոր մրցավազքի մասին, ինչպես Սառը պատերազմի ժամանակ էր, և դժվար թե Ռուսաստանն իր համեստ բյուջեով կարողանա մրցել ԱՄՆ-ի հետ: Սակայն Պուտինը հերքում «սառը պատերազմի» վերսկսման պնդումները, այն պրոպագանդա համարելով: Մուլտիկներով ուղեկցված Պուտինի ուղերձը Պետական դեպարտամենտի գնահատականում կար նաև քննադատություն․ այն արտահայտել է Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության խոսնակ Հիթեր Նաուերթը․ - «Իհարկե, տհաճ էր դիտել տեսահոլովակը Ամերիկայի վրա միջուկային հարձակման մասին, մեզ համար դա տհաճ էր, և մենք դա չենք համարում պատասխանատու միջազգային դերակատարի կեցվածք»: Պուտինի ուղերձին է արձագանքել Պենտագոնը: ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Դանա Ուայթի փոխանցմամբ, Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունները նորություն չեն, Ամերիկայի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ լիովին պաշտպանված է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են Պուտինի երեկվա ուղերձում տեղ գտած սպառնալիքների հարցը և կարծիք հայտնել, որ Մոսկվայի քաղաքականությունը բացասական հետևանքներ կունենա զինատեսակների հսկողության միջազգային ջանքերի համար: «Ուղերձը ներքին սպառման համար էր» Արևմուտքի վերլուծաբանների համոզմամբ՝ Պուտինի ուղերձը նախևառաջ ներքին սպառման համար էր: Առաջիկայում նախատեսված են ընտրություններ, և Պուտինը, եթե որևէ արտառոց բան չպատահի, անպայման կվերընտրվի: Պուտինի ամենամյա ուղերձը տեղափոխել էին «Մանեժ» հենց ելույթին կցված «տպավորիչ» տեսահոլովակները ցուցադրելու համար: Պուտինը կարգադրում էր, և մեծ էկրանին հայտնվում էին ամենակարող հրթիռները, որոնք խոցելի չեն, դրանք օդով և ծովով մահ ու ավեր են հասցնում աշխարհի ցանկացած անկյուն: Թեպետ ակնհայտ էր, որ աշխարհի բոլոր անկյուններից որպես թիրախ առավել գայթակղիչը Պուտինի համար Ամերիկան է: Ուղերձի հիմնական նպատակն էր հպատակների մոտ առաջացնել հպարտություն այն բանի համար, որ թեպետ Ռուսաստանում առկա են սոցիալական դժվարություններ, որոնց մասին Պուտինը հպանցիկ խոսել է, միևնույն է, աշխարհում նման հզոր երկիր չկա: «Ո՜ւխ, մենք ամենաուժեղն ենք», - այդպես են հիմա ասում շարքային ռուսաստանցիներն, ովքեր մարտի 18-ին կգնան ընտրատեղամաս: Կա՞ նման շարժիչով հրթիռ Ռազմական փորձագետների կարծիքով, Վլադիմիր Պուտինի ուղերձում տեղ գտած որոշ պնդումներ առնվազն կասկածելի են: Եվ խոսքն այն մասին չէ, որ ցուցադրված տեսահոլովակներից մեկի մուլտիպլիկացիոն կտորը պատրաստվել է 11 տարի առաջ: Խնդիր չէ նաև այն, որ տեսահոլովակների մեծը մասը կազմված էր մուլտերից: Ի վերջո, այդպես ինֆորմացիան մատուցելու եղանակով նաև մնացած երկրներում են աշխատում: Բայց, օրինակ, միջուկային շարժիչով թևավոր հրթիռ ստեղծելու մասին պնդումը, մեղմ ասած, զարմանք է հարուցում: Ամերիկացի փորձագետները CNN հեռուստակայանին ասել են, որ Պենտագոնը հետևել է ռուսական նման փորձարկումներին և հստակ գիտի, որ դրանք ձախողվել են: Իսկ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին մոտ կանգնած մի ռուսաստանցի անանուն փորձագետ ասել է, որ միջուկային շարժիչով հրթիռի փորձարկման ընթացքում փոքր ռեակտորի փոխարեն հրթիռում տեղադրել են էլեկտրական մակետ: Հրթիռի մասին Պուտինի հայտարարությանը կասկածում են «Ռուսաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարատեսակ պատճառների, այդ թվում պատժամիջոցների հետևանքով խիստ հետ է մնում Արևմուտքից և պարզապես չի կարող ստեղծել միջմայրացամաքային հրթիռ, որն անխոցելի է հակաօդային պաշտպանության համար», - Reuters-ին ասել է մի անանուն արևմտյան բարձրաստիճան պաշտոնյա և հավելել. - «Պուտինի հայտարարությունը կարող է պրոպագանդա լինել»: Միջուկային շարժիչով թևավոր հրթիռի մասին Պուտինի հայտարարության արժանահավատությունը կասկածի տակ է առնում նաև Տիեզերական քաղաքականության ինստիտուտի տնօրեն Իվան Մոիսեևը․ - «Կարդացել եմ Պուտինի ուղերձը, այնտեղ խառնաշփոթ է: Նման բաներ բնության մեջ չկան: Հնարավոր չէ թևավոր հրթիռի մեջ միջուկային շարժիչ տեղադրել: Նման շարժիչներ դեռ չկան: Կա տիեզերական հրթիռի համար այդպիսի շարժիչ ստեղծելու գաղափար, բայց 2017-ին ոչ մի փորձարկում չի եղել: Գոհ կլինենք, եթե գոնե 2027-ին փորձարկվի»: Բրիտանիայում լույս տեսնող Independent-ի մեկնաբան Մերի Դեժևսկու համոզմամբ, Պուտինի ուղերձը ոչ այնքան Արևմուտքի հասցեին սպառնալիք է, որքան բանակցություններ սկսելու և համաձայնության հասնելու՝ Արևմուտքին հասցեագրված ուղերձ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am