Ծեծի է ենթարկել զինղեկին ու Mercedes-ով փախուստի դիմել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 7-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 21։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 61 հերթապահ խումբը «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մանանդյան փողոցի բնակիչ՝ 71-ամյա Պավել Ասիլյանն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ Պ. Ասիլյանը փորձում է թյուրիմացության մեջ գցել ոստիկաններին և բժիշկներին, իրականում նրան Մանանդյան փողոցի թիվ 25 շենքի մոտ վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել մի քաղաքացի, ով այնուհետև Mercedes մակնիշի 31 AD 001 համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։ Շենգավիթի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Պ. Ասիլյանին ծեծի ենթարկած ու Mercedes-ով փախուստի դիմած քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Պ. Ասիլյանն աշխատում է Երևանի հիմնական դպրոցներից մեկում՝ որպես զինղեկ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Փաշինյանի վրա ծանր է նստելու ԵԱՏՄ նիստին մասնակցելը․ ինչ է սպասվում (video) «Վրեքներովդ անցնելու են, չեք հասցնելու օֆ էլ անեք, դուք չգիտեք՝ ինչ է սպասվում». Սեյրան Չիլինգարյան (video) Սեդա Սաֆարյանը չի՛ կարող մասնակցել վաղվա նիստին. Արամ Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, ստո՛պ․․․ սովածների բունտ է հասունանում»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Արամ Վարդևանյանը խայտառակ փաստեր բերեց գաղտնալսումների վերաբերյալ (video) Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (video) Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am