Ապագա վարչապետի դավաճանության հարցն անքննելի է

Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այսպիսով՝ երկրորդ ընթերցման ներկայացրած փաթեթի համաձայն կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 17 նախարարներից։ Ներկայումս նախարարությունների թիվը 18-ն է, ապրիլից չի գործի Վաչե Գաբրիելյանի ղեկավարած ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։ Թե ինչու է այս նախարարությունն ընտրվել, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հստակ պատասխան չուներ, սակայն վստահեցնում է, որ այդ նախարարության գործառույթները կբաշխվեն այլ գերատեսչությունների վրա։ Նախագծով սահմանվում է նաեւ, թե որ դեպքում ապագա մեխանիկորեն հրաժարական կտա, երբ կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն, կամ էլ՝ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել: Եթե վարչապետը ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի, այդ դեպքում նույնպես կարող է զրկվել իր լիազորություններից: Պարզվեց նաեւ, որ իշխանությունը մնացել է նույն կարծիքի, վարչապետի գործունեության տակ կանցնեն ուժային բոլոր կառույցները՝ Ոստիկանություն, ԱԱԾ, ՊՊԾ․«Իսկ ով պետք է քննի վարչապետի դավաճանության հարցը» հետաքրքրվեց Ելք-ի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ ով է այս կառույցների նկատմամբ վերահսկողություն սահմանելու։ Սակայն կառավարության պատասխանատուն հակադարձեց․«Հենց դրանով է պայմանավորված, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը չպետք է լինիեն նախարարություններ, նրանք չեն մասնակցում քաղաքականության մշակմանը, նրանք ինքնուրույն, սեփական պատասխանատվությամբ ընդունում են որոշում՝ իրագործելով քաղաքականություն, տվյալ դեպքում՝ Քրեական օրենսգիրքը,որպեսզի պատշաճ իրականացվի վերահսկողությունը մենք ունենք նաեւ գլխավոր դատախազություն»։ Պատգամավորը, սակայն, հարցապնդում արեց․«Եթե այդ կառույցները հաշվետու են վարչապետին, որքանով է հնարավոր, որ նրանք անաչառ ու անկաշկանդ կգործեն, չկամ արդյոք շահերի բախում»։ Գորգիսյանը նկատեց նաեւ, որ այս կառույցների վրա խորհրդարանական վերահսկողություն չի նախատեսված։ Դավիթ Հարությունյանը խուսափեց ուղիղ պատասխանից՝ հիշատակելով ուրիշ երկրների փորձը, որ դատախազությունը որոշ երկրներում գտնվում է արդարադատության նախարարության ներքո, սակայն դա չի նշանակում, թե գլխավոր դատախազը կաշկանդված է։ Մի բան ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է իշխանությունը վարչապետի ձեռքում կենտրոնացնելու համար, իսկ մնացյալը սոսկ արդարացումներ են։ Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am