«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել, քանի որ փոխված Սահմանադրությունը պահանջում է, որ կառավարությանն առընթեր մարմինները պետք է միանան որևէ գերատեսչության կամ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով նախարարության կարգավիճակ ստանան: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ եթե կոմիտեն կատարում է մի քանի նախարարությունների առնչվող գործառնություններ, և երբ այդ գործառույթները բաժանվեն նախարարությունների միջև, ապա Կադաստրի կոմիտեի գոյությունը կդառնա ավելորդ: Իշխանական կուլիսներում տեւական ժամանակ է՝ խոսվում է Կադաստրի կոմիտեի լուծարման մասին: Բայց եթե նախկինում նշվում էր, թե Կադաստրը միանալու է պետգույքի կառավարման վարչության հետ եւ այդ նոր կառույցի ղեկավար է դառնալու պետգույքի վարչության ներկայիս պետ Արման Սահակյանը, իսկ լուծարվող կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը գնալու է վաստակած թոշակի, ապա վերջին օրերին ճիշտ հակառակ տեղեկություններ են շրջանառվում: Ըստ այդ տեղեկությունների, խաղից հանվելու է Արման Սահակյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը