Նողկալի է տեսնել, թե ինչպես է ԵՄ-ն խոնարհվում Էրդողանի առաջ. The Guardian

ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահի առջև գլուխ խոնարհող եվրոպական առաջնորդների տեսքը զզվելի էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին գրել է բրիտանական The Guardian-ի վերլուծաբան Փոլ Մեյսոնը:«Եվրամիությունն օգնություն է փնտրում այն երկրի միգրացիոն ճգնաժամի լուծման համար, որում էլ ավելի է ամրապնդվում բռնապետությունն ու գրաքննությունը: Թուրքիան պատերազմ է մղում էթնիկ փոքրամասնությունների դեմ, ոստիկանական հատուկ ջոկատայինները գրոհում են իշխանություններին ընդդիմադիր Zaman թերթի գրասենյակի վրա, նրա գաղտնի ծառայությունները մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը զինելու մեջ, նրա զինվորականները խոցում են ռուսական ռմբակործիչը, և չնայած այս ամենին` Անկարան հույս ունի դառնալ Եվրամիության անդամ»,- փաստել է վերլուծաբանը:
Մեյսոնի խոսքով` դեռևս երեք տարի առաջ թվում էր, որ Ռեջեփ Թայիփ էրդողանին հաջողվել է երկրի ներսում հասնել հավասարակշռության: «Կարելի էր եզրակացնել, որ հասարակության առաջադեմ մասը կկարողանա խաղաղ գոյակցել` մեկը մյուսին թողնելով հանգիստ, քրդերը ապստամբական պայքարի փոխարեն կգրավեն խորհրդարանական ընդդիմության դիրքերը, իսկ Էրդողանն աձամբ երկիրը կտանի ԵՄ անդամակցության, սակայն բավականին դանդաղ, որպեսզի ժողովրդավարության ակնհայտ  թերությունները հնարավոր լիներ անտեսել:Սակայն այժմ ամեն ինչ փոխվել է: Թուրքիայի նախագահը կոշտ արձագանք է տալիս բողոքի ակցիաներին, նա խափանեց Քրդական աշխատավորական կուսակցության հետ վերջնական զինադադարը և փաստացի այրեց Թուրքիայի հարավի մի քանի քաղաքներ, որտեղ գտնվում էին քրդերը: Դրան ի պատասխան Եվրամիությունն աչք է փակում Թուրքիայում ժողովրդավարության խաթարման և խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողությունների վրա»,- ընդգծել է վերլուծաբանը:
Մեյսոնի խոսքով` այդ ամենը, սակայն, ոչինչ է, համեմատած այն խաղաքարտի, որն Էրդողանը կարող է խաղարկել: «Ձախողված և քայքայված պետությունների ֆոնին, ինչպիսք են` Աֆղանստանը, Եմենը, Իրաքը և Սիրիան, որքան շատ անհաջողություններ է հանդուրժում թուրքական ժողովրդավարությունը, այնքան Արևմուտքը պետք է նրան աջակցի: Եվ որքան շատ եվրոպական հանձնաժողովը, մասնավորապես, պնդում է, որ օրերից մի օր Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, այնքան ուժեղ են դառնում Եվրոպայում այն խաացողները, ովքեր ցանկանում են դուրս գալ միությունից»,- նշված է հոդվածում:«Եվրամիության քաղաքացիներն իրավունք ունեն ճշմարտությունն իմանալ Թուրքիայի մասին:
ԵՄ իշխանությունները ոչ հեռու անցյալում` նախորդ նոյեմբերին, գովերգում էին Անկարային տնտեսական հաջողությունների համար, չնայած նրան, որ արդեն այն ժամանակ տեսանելի էին բռնապետության նշանները: Գլխավորը մնում է հարցը` արդյոք կարող է պետությունը, որն ակնհայտորեն խախտում է ԵՄ անդամակցության բոլոր չափանիշները, հաջողություններ ունենալ միության մեջ: Պատասխանը միայն մեկն է. իհարկե չի կարող, և եվրոպական իշխանությունները պետք է այդ մասին տեղեկացնեն Էրդողանին&r aquo;,- վստահ է Guardian-ի վերլուծաբանը:
 

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am