Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում միասնական որոշում չունենալու դեպքում «Ելք» դաշինքի յուրաքանչյուր անդամ, կուսակցություն կկայացնի իր ճանապարհի որոշումը, ըստ էության վերջնագիր է դաշնակիցներին՝ կամ միանում են իրեն Ազատության հրապարակի ճանապարհին, կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն գնում է այդ ճանապարհով: Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ամենեւին չի հայտարարի «Ելք»-ից դուրս գալու մասին, այլ կօգտվի այն հանգամանքից, որ դաշնակիցները ամենեւին պարտավորված չեն բոլոր քայլերն անել կոնսենսուսով, առավել եւս խորհրդարանից կոնսենսուսով գնալ հրապարակ:

«Ելք»-ի կոնսենսուսը, խոշոր հաշվով, մնացած խորհրդարանի շրջանակում, իսկ դրանից դուրս դաշնակիցները, փաստորեն, մնացին ազատ, առանց միմյանց հանդեպ պարտավորությունների, ինչն էլ ներկայումս փորձում է օգտագործել ՔՊ առաջնորդը: Այդ դեպքում, կստեղծվի բազմաիմաստ իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանն առնվազն «Ելք»-ի շրջանակում կստանա առավելություն՝ նա գոնե գնացած կլինի հրապարակ: Բանն այն է, որ «Ելք»-ը, ըստ էության, գնալու այլ տեղ չունի էլ: Իհարկե, չի նշանակում, որ հրապարակում սպասվում է լուսավոր ապագա, սակայն բանն այն է, որ հրապարակ գնացող ուժը կերկարաձգի դաշինքի, այսպես ասած, ոչ լուսավոր ապագան, որովհետեւ մնացողների համար խորհրդարանական թունելի վերջում լույսն արդեն անջատվել է: Ինչ-որ իմաստով, Փաշինյանն անելանելի դրության մեջ է դնում մյուս երկու կուսակցություններին: Նրանք արդեն իսկ պարտվել են «Քաղաքացիական պայմանագրին» կամ Նիկոլ Փաշինյանին, եթե չեն առաջարկի Ազատության հրապարակ գնալու այլընտրանք: Չգնալն ամենեւին այլընտրանք չէ: Գործնականում, Նիկոլը գնում է ընդհուպ լատենտ շանտաժի, բավական բաց տեքստով հայտարարելով, որ իր քաղաքական նպատակի եւ հաշվարկի համար պատրաստ է նույնիսկ գնալ «Ելք»-ը քանդելուն, իհարկե, ոչ ուղղակի, այլ հարցը դնելով «կամ-կամ» տրամաբանությամբ: Նա կսպասի, որ իրեն հեռացնեն, այսինքն՝ քանդելու քայլն անեն մյուսները, ոչ թե կանի ինքը: Մի կողմից, նա այդպիսով իր վրա չի վերցնի դաշինքը քանդելու պատասխանատվությունը, մյուս կողմից՝ գուցե հաշվարկը այն է, որ մյուս երկու ուժերը չեն գնա այդ ճանապարհով եւ ակտիվ կամ պասիվ կենթարկվեն Նիկոլի մարտավարությանը: Մի կողմ թողնենք այդ մարտավարության հեռանկարայնությունն ու ռացիոնալությունը: Փաստացի, Նիկոլն անում է քայլ, որը «անպարտելի» է դաշինքի շրջանակում այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ քայլ չեն արել մյուս երկու ուժերը: Նա գնդակը, ինչպես ասում է, տեղափոխել է նրանց դաշտ, բայց չի տվել նրանց ձեռքը՝ գնդակը խաղարկում է Նիկոլը, առայժմ:
Կարողանալո՞ւ են այն խլել մյուս երկու ուժերը, թե՞ միանալու են սեփական դարպասին կազմակերպված գրոհին: Իսկ գրոհը առնվազն առայժմ եւ տեսանելի ապագայում ավելի շատ «Ելք»-ի, քան իշխանության դարպասին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ի՞նչ սպասել վաղը ՍԴ-ից. Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am