«Մի մտածեք, որ լղոզելով անցակցնելու եք. մեզ հիմարի տեղ եք դնո՞ւմ».«Ելք»-ը՝ ԱԺ -ում

Այսօր, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում , առաջին ընթերցմամբ խորհրդարանը կողմ քվեարկեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Դեմ էին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։ Քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց 61 հոգի, մինչդեռ հաշվի առնելով, որ ներկայացված օրինագիծը Սահմանադրական է, դրա համար անհրաժեշտ է ձայների 3/5-րդը։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցության վերջին շարքում նստած բոլոր պատգամավորները քվեարկել էին, սակայն ոչ բոլորն էին ներկա։ Փաստացի լուսատախտակի վրա նշված է, որ որոշումը չի ընդունվել։ Իսկ ընդհանրապես, քանի ձայն է պետք, որպեսզի սահմանադրական օրենքը ընդունվի՞»: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ի պատասխան հայտարարեց, որ ովքեր ներկա են, նրանք են քվեարկել «Քվեարկությանը գրանցվել է 61 պատգամավոր ու գումարած գործուղման մեջ գտնվող պատգամավորների երեք ձայնը եւ ստանում ենք պատգամավորների` անհրաժեշտ 3/5 ձայնը»: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, մինչդեռ նրա տեղը քվեարկություն է իրակացվել։ «Ելք»-ի պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Մի մտածեք, որ լղոզելով անցնելու ա։ Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում։ Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարողանում, մի քվեարկեք»։ Ի պատասխան, Արա Բաբլոյանն ասաց. «Դա անհնարին է, որ ես հաշվի չառնեմ որեւէ մեկի կարծիքը։ Ես ոչ մեկին հիմարի տեղ չեմ դնում։ Երբ արձագանքեցիք, այդ ժամանակ պատգամավորները դուրս էին եկել արդեն»: Արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանն` ասելով. «Երկրի առաջին դեմքերը կարող են մեր բոլորի աչքերի մեջ նայել ու սուտը առաջ բրդել։ Դե եկեք տեսախցիկներով նայենք` այդ պատգամավորը ներկա եղե՞լ է, թե ոչ»: «Ելք»-ից Գևորգ Գորգիսյանն էլ վարման կարգով ելույթի ժամանակ նշեց. «պարոնա՛յք, ԱԺ-ն ունի նախագահություն , ինչու՞  է այդ բեռը մեր վրա դրված՝ հետևենք, որ մեկը մյուսի փոխարեն չքվեարկի, մանկապարտեզա սա, թե՞ ինչ՝ժողովուրդ. դուք ինչի համար եք նախագահում, որ մենք պետքա ամեն ինչին հետևենք»: «Անկախ նրանից` պատգամավորը ներկա է եղել, թե ոչ, նախագիծը 63 ձայն է ստացել ու անցել», -հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու #ՈՒՂԻՂ․ «Սրա վերջը պետք է տրվի»․ Ռոբերտ Քոչարյանը Եռաբլուրում է (video) Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am