Ահաբեկչություն ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի տարածքում՝ Մոսկվա-Անկարա ջերմության ֆոնին

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը երեկ անվտանգության նկատառումներով դադարեցրել էր աշխատանքը։ ԱՄՆ դիվանագիտական առաքելության տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ դեսպանատունը փակ կլինի անվտանգության սպառնալիքների պատճառով։ Անկարայի նահանգապետարանն իր հերթին հայտնել էր, որ նկատի առնելով Վաշինգտոնի ունեցած հետախուզական տվյալները՝ ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցառումներ: Հիշեցնենք, որ Անկարայում ԴԱԻՇ-ի դեմ գործողություն է իրականացվում։ Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ 20 մարդու ձերբակալելու մասին որոշում կա: Այս պահին ձերբակալված են 12-ը: Գործողությունը շարունակվում է: Այնուհետև հայտնի դարձավ, որ կանխվել է Անկարայում ԱՄՆ դեսպանության դեմ ծրագրվող ահաբեկչական հարձակումը: Թուրքիայի հատուկ ծառայությունները կանխել են Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանության դեմ «Իսլամական պետության» կողմից ծրագրված հարձակումը: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ երկրի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հատուկ գործողություն է իրականացրել մայրաքաղաքում և Սև ծովի ափին գտնվող Սամսուն քաղաքում` ձերբակալելով Իրաքի չորս քաղաքացիների: Ապա` հայտնի դարձավ, որ Թուրքիայի Սամսուն քաղաքում ձերբակալվել են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման ենթադրյալ կազմակերպիչները: Ձերբակալվել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում գործած 4 կասկածյալներ: Հաղորդվում է, որ նրանք բոլորն էլ հանդիսանում են Իրաքի քաղաքացիներ և մտնում են ԴԱԻՇ խմբավորման մեջ: Երեկ, այսպիսով, Անկարայում ԱՄՆ դեսպանատան կողմից ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մասին հաղորդելուց հետո, ԴԱԻՇ-ի տարրերի դեմ իրականացվել է գործողություն, որի արդյունքում ձերբակալվել է 12 մարդ: Ամերիկյան հետախուզական տվյալների արդյունքում, փաստացի, Անկարան հատուկ գործողություններ իրականացրեց իր երկրի տարածքում: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ԱՄՆ-ի հետախուզությունը չունենար նման տվյալներ, Թուրքիայի իշխանությունները կարողանալո՞ւ էին կանխել ահաբեկչությունը... Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն այս պահին այնպիսի մակարդակում են, որ նույնիսկ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի կողմի բացառված չեն քայլերն ընդդեմ ԱՄՆ-ի: Բացի այդ, Թուրքիայի տարածքում ԱՄՆ դեսպանատան հնարավոր գործողությունն արդեն իսկ որոշակիորեն հարվածի տակ է դնում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում վստահության հարցը: Իսկ այ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին ոչինչ չի սպառնում, չնայած այն բանին, որ Թուրքիան գործողություններ է իրականացնում Սիրիայում: Անկարան խնդիր չունի Մոսկվայի հետ սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» թուրքական ռազմական գործողության պատճառով, նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը. «Աֆրինի հարցում մենք հակասություններ չունենք Ռուսաստանի հետ: Իդլիբում ընթանում է դիտորդական կետերի ստեղծման գործընթացը: Այս պահին արդեն ստեղծվել է 8 այդպիսի կետ: Ապագայում ծրագրվում է Ստամբուլում անցկացնել եռակողմ (Ռուսաստան-Թուրքիա-Իրան) գագաթնաժողով՝ նման Սոչիի գագաթնաժողովին: Այնտեղ մենք հնարավորություն կունենանք գնահատելու և ուսումնասիրելու բոլոր հարցերը»,- TRT հեռուստաալիքը մեջբերում է Էրդողանի խոսքերը: Ռուսական զենիթահրթիռային С-400 համալիրների գնման առթիվ ՆԱՏՕ-ի հետ վեճերի մասին հարցին Էրդողանը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս Ռուսաստանից գնել է զենիթահրթիռային С-300 համալիրներ, սակայն Հունաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի հաջորդել: «Մենք չենք պատրաստվում ուրիշներից հարցնել, թե ինչպես ապահովենք մեր երկրի անվտանգությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am