Ինչ է նախապատրաստում Ալիևը Սարգսյանների համար ապրիլյան ընտրություններից հետո

Ընտրություններից հետո ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները կակտիվանան, երեկ հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ Մարոկոյի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսում: «Կողմերը որոշել են Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո քննարկումներն ավելի եռանդուն կերպով շարունակել: Երբ երկու պետություններում նոր կառավարություններ ձևավորվեն, մենք ինտենսիվ կերպով կշարունակենք բանակցությունները», ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Բաքուն, այսպիսով, մեկ ամիս էլ է ձգում Ադրբեջանի պարտավորությունները կատարելու հարցը՝ տպավորություն ստեղծելով, թե պատրաստ է լուրջ բանակցությունների՝ բայց միայն Ադրբեջանում առաջիկայում կայանալիք ընտրություններից հետո: Իսկ ի՞նչ է անելու կամ ասելու «նորընտիր» Ալիևը՝ կրկին ստանձնելով նախագահի պաշտոնը և գնալով ղարաբաղյան հերթական բանակցությունների նոր փուլին... Պարզ է, որ նա շարունակելու է ռազմատենչ հռետորաբանությունը երկրի ներսում, իսկ բանակցություններում ստանձնելու է պարտավորություններ, բայց հետո դրանք չի իրականացնելու: Հետևաբար ո՞րն է իմաստը՝ ընտրություններից հետո ինտենսիվ բանակցությունների մասին քարոզչություն իրականացնելու Բաքվի պահվածքում: Տրամաբանությունը թերևս, հետևյալը կարող է լինել. Բաքուն փորձում է միջնորդ երկրներին հայկական կողմի ուղղությամբ ճնշումների դրդել՝ ադրբեջանանպաստ լուծման ու պահանջներին համահունչ: Մյուս կողմից, Ալիևը փորձում է մոռացության մատնել իր վերջին ռազմատենչ հայտարարությունները՝ կապված Երևանն ու Զանգեզուրը գրավելու հետ: Բայց միջնորդները թե իրենց համատեղ հայտարարությամբ, թե առանձին, հասկացնել տվեցին, որ նման հայտարարություններն անթույլատրելի են: Երեկ էլ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է անդրադարձել Ալիևի վերոնշյալ հայտարարությանը: Ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացը, դատապարտելի է, նշել է Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանի նկատմամբ նկրտումների մասին վերջերս արած հայտարարությանը: Նա հավելել է, որ ծանոթ է այդ հայտարարությանը, և հատկանշական համարեց այն, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց տվել է անմիջապես տարածած իր պաշտոնական հայտարարությամբ: «Կարևոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որը դատապարտում է բանակցային գործընթացը խոչընդոտող նմանատիպ ցանկացած հայտարարություն: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր հստակ կարծիքը հայտնել է»,- ասել է դեսպանը: Թամար Բագրատունի

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am