Ավտովթար Տավուշի մարզում.կան վիրավորներ/տեսա

Երեկ՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Տավուշի մարզի Դեղձավան գյուղի բնակիչ՝ 24-ամյա Նորիկ Սարգսյանը Պտղավան գյուղի վարչական տարածքում կորցրել է իր վարած Mercedes C 200 մակնիշի 87 SN 778 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե խողովակին, իսկ հետո՝ բարձրավոլտ էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Սարգսյանի ուղևորներ՝ 26-ամյա Լյուդվիգ Սարգսյանը և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Մաքսիմ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, Մ. Վարդանյանի մոտ բժիշկներն ախտորոշել են ձեռքի կոտրվածք՝ 2 տեղից։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գևորգ Բաղինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն. Սարգսյանը և ուղևոր Լ. Սարգսյանը եղբայրներ են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Դավաճաններ սպասե՛ք, մենք այդ օրը տեսնելու ենք, իսկ դուք․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Այ է՛ս խելքին եք, որ այսօր Շուշիի ազատագրության օրը նշելու փոխարեն թակարդներից եք զավզակում. Տիգրան Պասկևիչյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել. Ուշակով Նիկոլը փախել է, գիտի՝ ինչ է իրեն սպասվում․ Անդրանիկ Թևանյան (video) Մուրա՛ս, ծնկաչոք ընկնե՛ս, չի լինելու դա․․․ ժողովուրդը պատասխանը տալու է․ Տարոն Տոնոյան (video) Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Արա՛, դե պատասխան տուր․ տղուդ ու՞ր ես ուղարկել․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլին (video) «Նիկոլ ողորմելի՛, դու էդ ինչո՞վ ես պարծենում»․ Լևոն Զուրաբյան (video) Պուտին. բազմաբևեռ աշխարհը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա Ինչպես Փաշինյանը փախավ զինվորից․ «Զորացրի, թող գնա բիսեդկեքում պպզի» (video) «Սևանի գժանոցում Նիկոլի խոսքը լսել են, ասել՝ դեղերի դոզան ավելացրեք»․ Արա Վարդանյան (video) Պեսկով. Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհը երկար է Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան «Վահագն Խաչատուրյա՛ն, հայտնվեցիր Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (video) Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Արցախը նայում է մեզ․ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել ազգ. Բագրատ Սրբազան Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մայիսի 9-ի խորհուրդը լուսավորելու է մեր ճանապարհը դեպի հաղթանակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am