Փոքրիկ Արեգը պայքարում է քաղցկեղի դեմ․ Գերմանիայում բուժման համար 100 հազար երվո է պետք

Փոքրիկ Արեգը, որ մարտի 10-ին դառնալու է չորս տարեկան, արդեն մեկ տարի է՝ պայքարում է քաղցկեղի դեմ՝ քիմիաների ու վիրահատությունների, անվերջ հետազոտությունների, բժիշկների ու հիվանդանոցային պատերի մեջ։ Նրան գերմանական Քյոլնի կլինիկայում քիմիաթերապիայի և դրան հետևող ոսկրածուծի փոխպատվաստման համար պետք է վճարել 100,000 եվրո։ Արեգի բուժման անհրաժեշտ գումարը հավաքելու համար հանգանակություն է կազմակերպվել youcaring.com հարթակում (արդեն հավաքվել է 50 հազար եվրո), իսկ հանգանակության գործընթացը խթանելու համար հատուկ հայտարարություն տարածվել Facebook-ում, որում ասված է․ «Մարտի 10-ին Արեգը դառնալու է չորս տարեկան։ Այս լուսանկարն արվել է անցած տարվա մարտի 10-ին, երբ ինքը դեռ անհոգ, ուրախ, առողջ մարդուկ էր, ու ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ իր կյանքի հաջորդ տարվա կեսից ավելին անցնելու է քաղցկեղի դեմ պայքարում՝ քիմիաների ու վիրահատությունների, անվերջ հետազոտությունների, բժիշկների ու հիվանդանոցային պատերի մեջ... Մինչ այս պահը, այս լարված ու ծանր պայքարը անցել է բավականին բարեհաջող, ու իր սեփական կամքի, իր ծնողների ու բարի մարդկանց շնորհիվ՝ Արեգը, մի տարում մեծանալով շա՜տ ավելի, քան սովորական երեխաները, օրեր անց նշելու է իր ծննդյան օրը, որին սպասում է շա՜տ անհամբեր։ Կյանքը թանկ է, ինչպես ասում է Արեգի մամա Աննան, ով այսօր նամակ է ստացել Քյոլնի կլինիկայից առ այն, որ պետք է մինչև մարտի 15-ը մուծի 100,000 եվրո։ Սա այս փուլի՝ քիմիաթերապիայի և դրան հետևող ոսկրածուծի փոխպատվաստման համար անհրաժեշտ վերջին մուծումն է. մինչ այս նամակը ստանալը, բուժման սկզբից ի վեր, ընտանիքը, հազարավոր բարի մարդկանց օգնությամբ, արդեն վճարել է 90,000 եվրո, անցել քիմիայի վեց փուլ, ուռուցքի և ախտահարված լիմֆատիկ հանգույցների հեռացման վիրահատություն։ Եկեք միասին օգնենք երեխային՝ հնարավորինս ուրախ նշել իր ծննդյան օրը, վստահ, որ այս փուլի վերջին գումարը ևս տրվելու է, ու նա կայուն քայլերով առաջ է շարժվելու դեպի վերջնական առողջացում։ Օնլայն փոխանցման համար՝ https://www.youcaring.com/aregkhachatryan-957490 Բանկային փոխանցման համար՝ Աննա Բաբաջանյան, HSBC, AMD 217001243302001 USD 217001243302101 EUR 217001243302102 Եթե ԱՐՔԱ-յով տարբերակն ավելի հարմար է, սա իր պապայի արքա համարն է. 5571150500002945 Ա. Խաչատրյան»։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Սևանի գժանոցում Նիկոլի խոսքը լսել են, ասել՝ դեղերի դոզան ավելացրեք»․ Արա Վարդանյան (video) Պեսկով. Ուկրաինայի հետ խաղաղ համաձայնության հասնելու ճանապարհը երկար է Մոսկվայում Հաղթանակի օրվան նվիրված շքերթն ավարտվեց Եթե ամեն բան մնաց նույնը, մյուս տարի մայիսի 9-ը կհանվի ՀՀ տոնացույցից՝ թուրքերի պահանջով. Գեղամյան «Վահագն Խաչատուրյա՛ն, հայտնվեցիր Նիկոլի տակ»․ Լևոն Զուրաբյան (video) Կաքավաձորում հովիվը փրկվել է, իսկ ձին ու գառը հոսանքահարվել են Արցախը նայում է մեզ․ մեր կոչումն է հանդիպել այդ հայացքին և դարձյալ կոչվել ազգ. Բագրատ Սրբազան Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մայիսի 9-ի խորհուրդը լուսավորելու է մեր ճանապարհը դեպի հաղթանակ․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ամենայն հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասը «Հաղթանակ» զբոսայգում էր. աղոթք հնչեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից. The Atlantic Ավինյա՛ն, հենց հիմա մտեք էդ պադվալը․ Ռուզան Ստեփանյանը նեղը գցեց Ավինյանին (video) ԱՄՆ հետախուզությունը գիտեր, որ Իրանը միջուկային զենք չի մշակում. Ջո Քենթ «Նիկո՛լ, դու չքվելու ես»․ Լևոն Զուրաբյան (video) Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ անմար կրակի մոտ (video) Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր. Պեսկով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կլինի. Թրամփ Ովքեր են մասնակցում Հաղթանակի օրվա շքերթին ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ «Զառանցանքներն են դրա»․ Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի երեկվա ու վերջին «հիստերիաների» մասին (video) Փաշինյանը Հայաստանին անվերջանալի ցնցումներ բերած ամենամեծ «պատերազմի կուսակցության» առաջնորդն է. Հայաքվե Ռուսաստանի դեսպանը՝ ՀՀ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին (video) Ինչ է ասել Սեյրան Օհանյանը Փաշինյանին․ նա փակագծեր բացեց (video) Ծեծի հետևանքով հայտնվել են հիվանդանոցում Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am