Դավիթ Հարությունյանի խայտառակ պարտությունը

Աժ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Գևորգ Կոստանյանն իր մեկնարկը սկսեց հրաշալի: Նա պարզապես ջախջախիչ հաղթանակ տարավ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նկատմամվ, որը հանձնաժողովի դատին էր ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծը: Գաղտնիք չէ, որ Հանրապետականում Դավիթ Հարությունյանն իրեն համարում է անգերազանցելի իրավաբան, սակայն այսօրվա բանավեճը փաստեց, որ այդ պնդումը մեղմ ասած անհիմն է: Գեւորգ Կոստանյանը անխնա քննադատեց Հարությունյանի ներկայացրած նախագիծը եւ հորդորեց բացասական եզրակացություն տալ դրան: Խնդիրը վերաբերում էր վերը նշված օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասին, որը սահմանում է, որ «Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողություններ, և կան հիմնավոր կասկածներ, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է: Եթե մեղադրյալին վերագրվող հանցանքի համար ազատազրկման ձևով պատիժ նախատեսված չէ կամ ազատազրկման ձևով պատիժը չի գերազանցում մեկ տարին, ապա կալանքը կարող է կիրառվել միայն մեղադրյալի կողմից իր նկատմամբ կիրառված այլ խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում»: Գ.Կոստանյանի կարծիքով` դրա առաջին մասն ընդունելի է, երկրորդը` ոչ: «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանի խոսքով` եթե ազատազրկումը նախատեսված չէ որպես խափանման միջոց, և քննիչի կանչով չներկայանալու դեպքում անձը վերցվի կալանքի, դա կլինի Կոնվենցիայի խախտում: Նա պնդեց, որ հիմնախնդիրն առկա է, և առաջարկեց փորձել լուծել այլ կերպ: Դավիթ Հարությունյանն էլ պնդեց՝ այստեղ պատժի դաշտ չի պարունակվում: Կոստանյանի կարծիքով` քննիչի կողմից դրված պարտականությունն օրենքով դրված պարտականություն չի: Մի խոսքով՝ մեկ ժամից ավելի Հարությունյան-Կկոստանյան դուելը հանգեցրեց նրան, որ Դավիթ Հարությունյանը որոշեց խախտել կանոնակարգը եւ եզրափակիչ երկրորդ ելույթն ունենալ: Չնայած Կոստանյանը հորդորեց՝ չունենալ այդ ելույթը՝ հիշեցնելով ԱԺ կանոնակարգը, սակայն Դավիթ Հարությունյանի նյարդերը տեղի էին տվել եւ նա պնդեց, թե ունի այդ իրավունքը: «Կարամ դաժե դրա վրա գրազ գամ, պարոն Հարությունյան», պնդեց Կոստանյանը: Գրազ չեկան, սակայն Հարությունյանը ելույթ ունեցավ: Այդուհանդերձ դա չազդեց հանձնաժողովականների վրա եւ նրանք քվեարկեցին Կոստանյանի տեսակետը պաշտպանելով: Քննարկումից հետո լրագրողների հարցին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ասաց, որ անձնական ոչ մի խնդիր էլ չունի Կոստանյանի հետ: Նա ասաց, որ անկեղծորեն իր համար զարմանալի էր նախագծին բացասական եզրակացությունը: Անի Սահակյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am