Եւս մեկ լիազորություն է խլվում Արմեն Սարգսյանից

Մարտի 2-ին Ազգային ժողովը թեպետ ընտրեց ՀՀ հաջորդ նախագահին, սակայն իշխանությունը շարունակում է խլել ՀՀ նախագահի սահմանադրական լիազորությունները: Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, ներման իրավունքի մասին օրենքը, որով այդ իրավունքը փաստացի տրվում է վարչապետին, չնայած որ Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է հակառակի մասին: Այսօր ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ նմանատիպ մի նախագիծ՝ ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի այսուհետ պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավունք կունենա վարչապետը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, իսկ նախագահը այդ միջնորդությունը միայն պետք է հաստատի։ Ընդ որում՝ վարչապետը իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին բոլոր պետական պարգևների և կոչումների վերաբերյալ։ Oրենքից հանվել են պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորող, ինչպես նաեւ բարձրագույն կոչում շնորհելու՝ ՀՀ նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները: 2015-ին ուժի մեջ մտած նոր Սահմանադրությունը հատուկ կոչումով պարգևատրում չի նախատեսում, այդ պատճառով էլ նախագծով նախատեսվել են փոփոխություններ, որով Ազգային հերոս կոչումը, որը գործող օրենքով համարվում է բարձրագույն կոչում, փոխարինվել է Հայրենիքի շքանշանով: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը խնդրահարույց համարեց նման ձևակերպումը՝ առաջարկելով օրենքում հստակ սահմանել Հայաստանի ազգային հերոս կոչումը և ներառել այն պատվավոր կոչումների շարքում, որպեսզի ավելի հստակ լինի: Նույն մտահոգությամբ հանդես եկավ նաեւ Ելքից Արտակ Զեյնալյանը: Արտակ Զեյնալյանը մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի ազգային հերոս համարվելու է այն անձը, ով պարգևատրվելու է Հայրենիքի շքանշանով, ուստի ըստ նրա՝ հարկավոր է ձևակերպումն օրենքում այնպես տալ, որ անձը, ով ստանում է Հայաստանի ազգային հերոսի կոչում, պարգևատրվում է Հայրենիքի շքանշանով, այլ ոչ թե այդ շքանշանով պարգևատրվող անձը կհամարվի Հայաստանի ազգային հերոս: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկեց պատգամավորներին ներկայացնել առաջարկներ, նշելով, որ իրենց համար ընդունելի կլինեն այն առաջարկները, որոնք իսկապես Սահմանադրությանը չեն հակասի: Նա առաջարկեց օրենքի նախագիծը ներկայացված տեսքով ընդունել, իսկ առաջինից երկրորդ ռեժիմ ընկած ժամանակահատվածում կքննարկեն, թե ինչ ձևակերպում կարելի է տալ: Որոշվեց կարճատեւ ընդմիջում վերցնել, տասը րոպե ընդմիջումից հետո Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ նախարարի հետ պայմանավորվել են օրենքի նախագիծը ներկայացված տեսքով ընդունել, սակայն խնդրահարույց դրույթի վերաբերյալ քննարկում իրականացնել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: «Նախնական առաջարկը հետևյալն է, որ մենք Հայաստանի ազգային հերոսը դիտում ենք որպես պատվավոր կոչում և ՀՀ նախագահը Սահմանադրության ուժով օրենքով սահմանված կարգով տալիս է Ազգային հերոս պատվավոր կոչում, որը իրավական առումով որևէ տարբերություն չի տալիս, թե դա պարգևատրվում է մեդալով, թե այլ ձևով: Չկա այդ խնդիրը: Պարոն Հարությունյանը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում արդեն համապատասխան ձևակերպումը կտա, և մենք կքննարկենք»,- եզրափակեց Կոստանյանը: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ հարցն ընդգրկեց Ազգային ժողովի՝ մարտի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում: Անի Սահակյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am