Երևանն ու Թբիլիսին լարում են ուժերը

Անցյալ շաբաթ պաշտոնական այցով Երևան ժամանեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Սա դեկտեմբերի սկզբին հետաձգված այց էր, որին հաջորդել էր Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թբիլիսի: Կառավարությունում երկու երկրների վարչապետների բանակցություններից հետո Կարեն Կարապետյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարեցին, որ ի շարս այլ հարցերի քննարկել են նաև համագործակցությունը էներգետիկ ու տրասնպորտային ոլորտներում: Ընդ որում, Հայաստանի վարչապետը ուշագրավ հայտարարություն արեց՝ ոչ միայն մանրամասն քննարկել են տրանսպորտային ոլորտում համագործակցության հարցը, այլև պայմանավորվել են, թե այդ ուղղությամբ երկու երկրները ինչպես են շարժվելու առաջ․ - «Քննարկել ենք և՛ մեր երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային, խոսել ենք հնարավոր ուղղությունների մասին մեր համագործակցության: Դա և՛ Մեղրու տնտեսական գոտին էր․․․ Մանրամասն խոսել ենք և այսօր կշարունակենք խոսել և պայմանավորվել ենք, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում»: Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող ու Վերին Լարինին այլընտրանքային ճանապարհի հարցը հայտնվեց օրակարգում մոտ մեկ տարի առաջ, երբ 2017թ. փետրվարին Թբիլիսի կատարած այցի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անակնկալ հայտարարություն արեց․ - «Եթե ձեզ հետաքրքրում է՝ արդյո՞ք լինելու է Լարսի ճանապարհի այլընտրանք, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այո, լինելու է։ Մնացածի մասին կխոսենք հետագայում, փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի»: Կարեն Կարապետյանի այս հայտարարությանը հետևեցին է՛լ ավելի ուշագրավ զարգացումներ: Անցյալ տարի դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Վրաստանն ու շվեյցարական SGS ընկերությունը պայմանագիր ստորագրեցին, ըստ որի այդ ընկերությունը պետք է փաստացի մաքսային ծառայություն մատուցի ու մոնիթորինգ իրականացնի այն բեռնափոխադրումների համար, որոնք Ռուսաստանից Վրաստան և հակառակը կուղղվեն չճանաչված Հարավային Օսիայի տարածքով: Փաստաթուղթը կսկսի աշխատել, երբ շվեյցարական ընկերության հետ այն ստորագրի նաև Ռուսաստանը: Իսկ այս տարվա հունվարին մոսկովյան Коммерсант պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խոստովանեց, որ «Վերին Լարս»-ին այլընտրանքային ճանապարհի գործարկման առնչությամբ Հայաստանը խնդրանքով դիմել է Ռուսաստանին: Կարեն Կարապետյանի հետ հանդես գալով լրագրողների առջև՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծեց՝ քննարկել են կարևոր ուղղություններ, ինչպիսիք են էներգետիկ ու տրանսպորտային ոլորտները․ - «Իմ գործընկերոջ կողմից ընդգծվեց տարածաշրջանային համագործակցության նշանակությունը: Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Հայաստանը Վրաստանի հետ էլ ավելի ակտիվորեն մասնակցի: Համարում ենք, որ այս առումով երկու երկրները կարող են ավելի շատ շահել՝ օգտվելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնց մաս են կազմում Վրաստանը և Հայաստանը: Վրաստանը կօգտագործի Հայաստանի այդ հնարավորությունը»: Նկատենք, որ Կվիրիկաշվիլիի որոշումը դեկտեմբերի սկզբին մեծ աղմուկ բարձրացրեց, նա Երևան ժամանելուց ընդամենը ժամեր առաջ չեղարկեց իր հայաստանյան այցը: Սակայն ակնհայտ է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում հայ-վրացական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացան: Կարեն Կարապետյանի այցից հետո, անցած տարվա դեկտեմբերի Թբիլիսիում պաշտոնական այցով էր նախագահ Սերժ Սարգսյանը: Օրերս Երևանում հյուրընկալեցին Վրաստանի կառավարության ազդեցիկ ներկայացուցչին՝ փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Վրաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ բավական խորը հարաբերություններ ունի, և պաշտոնական Երևանի համար կարևոր է հարևան Վրաստանի հետ կենսական նշանակության հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի: Դրա ուղղությամբ, նկատելի է, որ քայլեր իրականացվում են: Թամար Բագրատունի

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am