Վենգերը մտադիր չէ հեռանալ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր չէ հեռանալ զբաղեցրած պաշտոնից:Հյտնում է «The Times»-ը՝ նշելով,որ ֆրանսիացին իրեն լավագույն թեկնածուն է համարում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում և չի ցանկանում ամռանը հեռանալ: Վենգերը հույս ունի ավարտին հասցնել «Արսենալի» հետ իր պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը:
