«Վարչապետը կարող է զրկվել իր լիազորությունները կատարելուց». Դավիթ Հարությունյան
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր քննարկվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ համաձայն նախագծի՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետից և 17 նախարարից և, որ այլևս չի լինելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: «Վարչապետը կարող է զրկվել իր լիազորությունները կատարելուց, եթե կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն կամ էլ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել։ Վարչապետը նաև կարող է զրկվել իր լիազորություններից, եթե ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի»,- մանրամասնել է Հարությունյանը:
