Բերկրա՞նք: Ինձ համար իշխանությունը սարսափ է. Վազգեն Մանուկյան

Ներկայացնում ենք Հանրային հեռուստաընկերության հաղորդումներից մեկի հարցազրույցը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: - Պարո՛ն Մանուկյան, ապրիլից ամբողջությամբ նոր կառավարման համակարգի ենք անցնում: Կարծում եք՝ նոր համակարգով հանրության ձայնն ավելի՞ լսելի, ավելի՞ ազդեցիկ կդառնա: - Ես տեսականորեն կարող եմ ասել, որ պառլամենտական հանրապետություններում հասարակության դերակատարությունն ավելի է մեծանում: Դա՝ տեսականորեն: Տարբեր երկրներում՝ տարբեր կերպ և տարբեր չափով: Հայաստանում, անկախ որևիցե հանգամանքից, հասարակության ձայնն ավելի ու ավելի լսելի է դառնում մի քանի պատճառով: Նախ՝ հասարակությունն է զարգանում, մենք ունենք երիտասարդներ, որոնք աշխարհի հետ շփվում են, գիտեն՝ ինչ է կատարվում, նպատակներ ունեն, և անընդհատ ինչ-որ բան են կազմակերպում: Կարող ես համաձայն լինել կամ չլինել նրանց հետ, բայց զարգանում են, քաղաքացիական հասարակությունն անընդհատ զարգացնում է: Երկրորդ՝ մենք գնալով խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և Եվրամիությունն ինչ-որ ձևով (չնայած մենք անկախ ենք), իր վրա է վերցնում քաղաքացիական հասարակության զարգացման հսկողությունը: Հանրային խորհուրդը, կարծում եմ, այն օղակներից է, որը նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը: Այդ տեսանկյունից հասարակության քաղաքացիական զարգացումը շարունակվելու է, սահմանադրության փոփոխությունը կարող է միայն օգնել, վնասել՝ ոչ: - Պարո՛ն Մանուկյան, Հայաստանում մի խնդիր կա. բոլոր պաշտոնյաների կարծիքով՝ իրենց պաշտոնավարման ժամանակ ավելի լավ է եղել, քան հիմա է: Դուք մեր երկրի առաջին վարչապետն եք եղել, պաշտպանության նախարար, հասկանալի է, որ այդ տարիներին պատերազմ էր, այդ ժամանակը համեմատելի չէ այս օրերի հետ, ամեն դեպքում կարծում եք, որ ավելի լա՞վ եք աշխատել, քան այսօր են աշխատում: - Մի բարձր պաշտոնյայի հետ խոսելիս (հիմա չասեմ, թե ում) ասացի, որ երբ իշխանություն են ասում՝ մազերս բիզ-բիզ են կանգնում, որովհետև ես իշխանություն երկու անգամ եմ եղել, երկու անգամ էլ մոտ մի տարի, մի քիչ ավելի մի տարուց: Վարչապետ եմ եղել այն ժամանակ, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը և ընդհանրապես քաոս էր, սարսափելի էր աշխարհը: Գիշեր-ցերեկ պետք է աշխատեիր՝ առանց մեծ արդյունքների հասնելու, որովհետև նախ պետք էր փրկել այն, ինչ քանդվում է, մյուս կողմից էլ մի բան սարքել: Սարսափելի ժամանակ էր: Մի տարի պաշտպանության նախարար եմ եղել ամենածանր ժամանակաշրջանում, երբ բանակը դեռ լրիվ կառուցված չէր, մենք նահանջել էինք ու պետք էր գնալ առաջ: Այդ պատճառով հիմա համեմատել այդ ամենը չեմ կարող: Այն ժամանակները և ներկայիս ժամանակները համեմատելու եզրեր չունեն: - Փաստորեն, Դուք իշխանության բերկրանքը չեք վայելել: -Բերկրա՞նք: Ինձ համար իշխանությունը սարսափ է: Ես կարծում եմ, որ մարդկանց մեծ մասը դա չի պատկերացնում: Նույնիսկ խաղաղ պայմաններում իշխանությունը հսկայական պատասխանատվություն է: Պատկերացրու, որ մի երկրի ղեկավարն ես ու քո որոշումներից է կախված հայ ժողովրդի ապագան: Հայերն էլ մոռացկոտ չեն, կանցնի 1000 տարի, 2000 տարի՝ կասեն այսինչ բանը սխալ է արել: Պատկերացրեք, թե ինչ մեծ պատասխանատվություն պետք է զգաս: Բայց ցանկացած մարդու փողոցում հարցնես՝ կդառնա՞ս երկրի ղեկավար, կասի՝ այո, ի՞նչ է եղել որ… Մյուս կողմից էլ ղեկավարները պետք է խորությամբ հասկանան, որ իրենց պատասխանատվությունը ոչ միայն ներկա սերնդի առջև է, այլև ապագայի, որովհետև ամեն քայլ, որ անում են, այս կամ այն կերպ կերտում է մեր ապագան: Դուք 2009 թվականից Հանրային խորհրդի նախագահն եք. հիմա օրենքը փոխվում է, Հանրային խորհրդի գոյությունն այլևս սահմանադրությունից է բխում և կառավարության խորհրդատվական մարմին է: Նոր օրենքով Ձեր հնարավորությունները մեծանո՞ւմ են, թե՞ հակառակը: - Միայն այն, որ մարմինը սահմանադրական է և գործում է Ազգային ժողովի ընդունած օրենքով, կարգավիճակը բարձրացնում է, խոսքի կշիռը բարձրացնում է: Բայց եթե խոսենք զուտ լիազորությունների մասին… Երեկ դժգոհում էին պատգամավորները, ասում էին, որ մեր որոշումները չեն ազդում: Չէ, բավականին ազդում են մեր որոշումները, և՛ նախագահի համար, և՛ կառավարության համար մեր որոշումները դեր են կատարել: Բայց ասում են, որ լիազորությունները պակաս են, որոշումները օդի մեջ կախված են մնում: Օրինակ՝ պարտադիր կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ մեր կարծիքը մանրամասն ներկայացրինք, ասացինք՝ ինչ կոմպրոմիսներով կարելի է հարցը լուծել: Կառավարությունը բանի տեղ չդրեց: Բայց Ազգային ժողովի ձեռքում է, թող լիազորություններն ավելացնի: Ի՞նչ ավելացրած լիազորություններ կարող են լինել: Եթե ժամանակ ունեք, կարող եմ երկու խոսքով ասել: Օրինակ՝ Ֆրանսիայում Հանրային խորհուրդը (ուրիշ անվանում ունի իհարկե) սահմանադրորեն իրեն տրված է մի այսպիսի իրավունք ունի, եթե խորհրդարան պետք է մտնի մի հարց, որն ազդելու է ժողովրդի սոցիալական վիճակի վրա և կապված է տնտեսության հետ, ապա այդ հարցն անպայման մտնում է հանրային խորհուրդ, որտեղ հավաքված են բոլոր գործատուները, արհմիությունները, հասարակական գործիչներ, փորձագետներ: Այստեղ փորձում են կոմպրոմիս գտնել, ինչ-որ մի լյուֆտ է ստացվում, որ այդ շրջանակներում պետք է որոշում լինի: Հետո նոր դա մտնում է խորհրդարան: Դա արդեն մեծ լիազորություն է: - Բազմաթիվ փոփոխություններ եղան, և հայտարարություն հնչեց, օրինակ, գնաճի վերաբերյալ, թե հարկերի ավելացման հետ կապված՝ Հանրային խորհուրդը որևէ բան չնախաձեռնեց: - Եթե մտնեք կայքը, կկարդաք, որ Հանրային խորհուրդն այդ ամեն ինչի վերաբերյալ հայտնել է իր տեսակետը: Սղագրել է ankakh.com-ը

դիտվել է 81 անգամ
Լրահոս
ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am