Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնի մարզում` Օհանավան գյուղում

Արդեն 2 ժամից ավելի է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Մոտ 500-ից ավել բնակիչներ, հիմնականում Արագածոտնի մարզի, ի նշան բողոքի, փակել են Օհանավան գյուղով անցնող միջպետական ճանապարհը և պահանջում են իրենց հարցի արդարացի լուծում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները պատկան մարմիններից պահանջում են, որպեսզի վերջապես լուծվի արդեն 19 օր Լարսի անցակետում առանց հիմնավոր պատճառաբանության մոտ 23 խնձորով բարձված բեռնատարների ազատ տեղաշարժի խնդիրը դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում անօգնական վիճակում հայտնված քաղաքացիներն ասում էին. «19 օր է, մուկն ու կատու են խաղում։ Սարքել են չլի դաստա, ռսի զավտռա են անում։ Հետո էլ ասում են՝ գյուղատնտեսությունը թող զարգանա, հետո էլ ասում են՝ արտագաղթ թող չլինի։ Մենք ի՞նչ ենք ուզում՝ մեր հալալ քրտինքով աճեցրած խնձորն արտահանենք։ Բոլոր ընտանիքներով բանկերից վարկեր ենք վերցրել։ 1 ժամ վարկը ուշացնենք, է՛լ վարկային կազմակերպությունների, է՛լ հարկադիր ծառայությունների թափանները լցրած չինովնիկները կգան ու կխեղդեն մեզ։ Քանի օր է, ուզում էինք ճանապարհը փակեինք, բայց ասում էինք՝ պատկան մարմինները քաղաքակիրթ ձևով կլուծեն խնդիրը, սակայն պարզվեց, որ նրանց էրեսը կոշիկի տակացուի նման պադոշ է։ Ի՞նչ են ուզում իրենց այդ քայլով անել։ Մի քանի ընտանիքներ են մնացել գյուղում, էն էլ հողի հետ կռիվ տալով գոյություն են պահում, իսկ որոշ տզրուկներ իրենց անտարբերությամբ արհամարհում են մեզ։ Եթե այդ հարցը այսօր չլուծվի, այլ ելք չկա, դիմելու ենք ավելի կտրուկ, ծայրահեղ միջոցների։ Չենք բավարարվելու ճանապարհ փակելով»։ Ֆոտոլրարողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գոմարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով ծառայողներ՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները բարի կամք են դրսևորել և ժամանակավորապես բացել են ճանապարհը, իսկ բողոքի ակցիայի մասնակիներից մի քանի հոգու ընդունել է Արագածոտնի մարզպետը, ով խոստացել է, որ խնդիրը կբարձրաձայնի պատկան մարմինների մոտ։ Ակցիայի մասնակիցները հուսով են, որ բարձրաձայնելով՝ հարցը չի լուծվի. «Պետք է պատկան մարմինները հետևողական լինեն, հակառակ դեպքում իրենք պետք է լավ իմանան, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Թող էնպես չանեն, որպեսզի պատասխանատուները գերանի ռաստ գան»։ *** 13։35 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել է Արագածոտնի մարզպետը, որից հետո ակցիայի մասնակիցները 1 օրով դադարեցրել են բողոքի ակցիան՝ հույսով, որ պատկան մարմինները կցուցաբերեն մարդկային հատկություններ և իրենց խնդիրը դրական լուծում կստանա, և բացեցին ճանապարհը։ Երթևեկությունը նշված հատվածում վերականգնվել է։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն Ի՞նչ սպասել վաղը ՍԴ-ից. Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am