«Արմեն Սարգսյանը խակ պտուղ է. տեսնենք կհասնի՞». Լևոն Ջավախյան (video)
«Ձևական, թե ոչ ձևական, մեկ է՝ երկրի գլուխը նախագահն է»,- այսպես է կարծում գրող Լևոն Ջավախյանը: Գրողը հուսով է, որ Հայաստանի նորընտիր նախագահը չնայած Անգլիայից է եկել, բայց իր սկզբունքներով Անգլիայի թագուհի չի լինի: «Սերժ Սարգսյանն ուզում է հաջողված շախմատ խաղալ և իմ խորին համոզմամբ, այդ միտումով է Արմեն Սարգսյանին բերել Հայաստան, որ իշխանության և ժողովրդի միջև ատելության վիհը վերանա»: Լևոն Ջավախյանը հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը չի գնա այնպես, ինչպես 1996թ.-ին վարչապետ ժամանակ գնաց. «Էս աշխատանքը հանաք աշխատանք չի: Սա խռովելու տեղ չի, աշխատելու տեղ է: Լավ կաշխատի ի բարօրություն հայ ժողովրդի, վատ կաշխատի մեր բերանը բաց է ու բաց թուքի ու ամեն վատ խոսքի համար»: Եզրափակելով խոսքը՝ Լևոն Ջավախյանը շատ չի կարևորում Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը. «Քաղաքացիության հարցն ինձ համար երկրորդական է:Առավել կարևոր է նրա աշխատանքը» : Առավել մանրամասն՝ տեսանյութում.
