«Թեղուտ» ՓԲԸ-ն կոպտորեն խախտել է օրենքը (տեսանյութեր, տեսաշար)․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է Թեղուտի հանքի շահագործման ընթացքում օրենքի խախտումների վերաբերյալ հերթական հոդվածը, որը ներկայացնում ենք առանց փոփոխությունների ու կրճատումների: «Բանական մարդու համար Թեղուտի հանքի շահագործումը անթույլատրելի էր ու հանցագործություն բնության նկատմամբ։ Դարավոր կուսական անտառի ոչնչացման փաստը միայն բավարար էր այսպիսի եզրահանգման գալու համար։ Սակայն 2014 թվականի դեկտեմբերին բուն շահագործումը սկսվելուց հետո պարզվեց, որ էկոլոգիական աղետի ծավալներն ավելի սարսափելի են։ Չնայած «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից տարիներ շարունակ հնչած հավաստիացումների, որ հանքին հարակից գետային ավազանների ջրերի աղտոտում չի լինելու՝ դա տեղի ունեցավ։ Գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ Շնող գետի ջրերի որակն անշեղորեն վատանում է հանքարդյունաբերական գործունեության ընդլայնման հետ զուգահեռ՝ 2009-2015թթ․ ընթացքում: Դա հաստատվում են նաեւ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ գետերի ջրի քիմիական որակի վերաբերյալ հաշվետվությունները, որոնց համաձայն Շնողի գետաբերանում ջրի որակը 5-րդ դասի է, այսինքն՝ ամենավատ որակի։

Շնող գետը, ըստ էության, վերածվել էր թափոնատարի, որով պարբերաբար հոսում էին «Թեղուտ» ՓԲԸ-ի արտադրական հոսքաջրերը։ Ներկայացվում էին դա ապացուցող բազմաթիվ տեսանյութեր, սակայն այդ ահազանգերին պատշաճ ուշադրություն չէր դարձվում, իսկ ՀՀ կառավարությունն էլ հրաժարվում էր ստուգումներ իրականացնել այս ընկերությունում։ Եթե Շնող գետ հոսքաջրեր բաց թողնելու համար «Թեղուտ» ՓԲԸ-ն գոնե ուներ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներ (չնայած ակնհայտ էր, որ այդ նորմաների պահպանումը չէր վերահսկվում), ապա լրիվ այլ է վիճակը Դեբեդ գետի դեպքում։ Ընկերությունը թույլտվություն չունի հոսքաջրեր բաց թողնել Դեբեդ, սակայն մեր արած լուսանկարում երեւում է այն խողովակը, որով հոսքաջրերը լցվել են անմիջապես գետի մեջ, հիմնականում օրվա երեկոյան եւ գիշերային ժամերին։ Այդ մասին մեզ պատմեցին տեղի բնակիչները, որոնք տրամադրեցին նաեւ այս խողովակով Դեբեդ գետ լցվող հոսքաջրերի տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն կոպտորեն խախտել է օրենքը՝

Ներկայացված փաստերը լիովին բավական են, որպեսզի այս ընկերության հակաօրինական գործունեությամբ լրջորեն սկսեն զբաղվել ՀՀ լիազոր եւ իրավապահ մարմինները, բացահայտեն թույլ տրված խախտումներն ու համապատասխան պատժամիջոցներ կիրառեն «Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ։

Իսկ ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրի շահագործման հարցին, ապա այն պետք է միանշանակ դադարեցնել եւ շահագործող ընկերությանը պարտադրել վերականգնել բնությանն ու մարդկանց հասցված վնասը»։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ի՞նչ սպասել վաղը ՍԴ-ից. Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am