ՀՀԿ-ն շարունակում է լծակազրկել նորընտիր նախագահին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը վայելում է «հաղթանակի դափնիներն» ու արդեն դերի մեջ մտած՝ այցեր նախաձեռնում, ՀՀԿ-ն հետևողականորեն լծակազրկում է նրան: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկվեց նաև «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի՝ այսուհետ պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավունք կունենան վարչապետը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, իսկ նախագահն այդ միջնորդությունները միայն պետք է հաստատի: Եթե ԱԺ-ն, ՍԴ-ն և ԲԴԽ-ն իրավասու են իրենց գործունեության ոլորտներին առնչվող անձանց պարգևատրելու կամ կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ, ապա վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու հանրապետության նախագահին բոլոր պետական պարգևների և կոչումների վերաբերյալ: Օրենքից հանվել են պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև բարձրագույն կոչում շնորհելու՝ ՀՀ նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները: Ի դեպ, օրենքին դեմ էր միայն Նապոլեոն Ազիզյանը, նա ասում էր, որ չպետք է հանել բարձրագույն կոչում շնորհելու, այն է՝ «Ազգային հերոսի» կոչում շնորհելու դրույթը: Բանն այն է, որ նոր Սահմանադրությունն այլևս հատուկ կոչումով պարգևատրում չի նախատեսում՝ նախագծով նախատեսվել են փոփոխություններ, որով «Ազգային հերոս» կոչումը, որը գործող օրենքով համարվում է բարձրագույն կոչում, փոխարինվել է «Հայրենիքի» շքանշանով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am