Քրոմ ու կապար՝ Երևանի խաղահրապարակներում

«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ տարվա աշնանը «Ապահով խաղահրապարակ քո և իմ երեխաների համար» նախաձեռնության թիմը Երևանի վարչական շրջանների 26 խաղահրապարակներից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակցի հետ վերցրել են հողի և ավազի 29 նմուշներ ինչպես բակային խաղահրապարակներում տեղադրված սարքավորումների անմիջական շփման հատվածներից, այնպես էլ՝ դրանց հարակից տարածքներից և ավազամաններից: Տարածքով ամենափոքր վարչական շրջաններից՝ Նուբարաշենից և Նորք–Մարաշից իրականացվել է մեկական նմուշառում, ամենամեծերից 3–5–ական, իսկ մյուսներից՝ 2–ական նմուշ: Նմուշները լաբորատոր հետազոտության են ենթարկվել, ուսումնասիրվել են խաղահրապարակների հողի և ավազի մեջ 10 ծանր մետաղների առկայություն՝ քրոմ, վանադիում, ցինկ, արսենիում, մոլիբդեն, պղինձ, նիկել, կապար, կադմիում և սնդիկ: Արդյունքում պարզվել է, որ խաղահրապարակները և շրջակա տարածքները հագեցած են ծանր մետաղներով: Փորձաքննության ուղարկված 29 նմուշներից 26–ում հողում քրոմի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի(ՍԹԿ) գերազանցումներ են արձանագրվել: Քրոմի թե՛ անբավարար քանակը և թե՛ ավելցուկն օրգանզիմում խնդիրներ է առաջացնում: Առաջինի դեպքում առաջանում է շաքարախտի նման երևույթ, նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, իսկ քրոմի ավելցուկն առաջացնում է թունավորում: Բացի քրոմից, կապարի և նիկելի սահմանված չափաքանակի գերազանցումներ էլ են գրանցվել: Հետազոտված 29 նմուշներից 9–ում, որոնք վերցվել են Նոր Նորքի 1–ին զանգվածում, Քանաքեռ–Զեյթուն, Արաբկիր, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում գտնվող խաղահրապարակներից, արձանագրվել է գերազանցման 2–րդ՝ ցածր մակարդակ:

Կապարը կենդանի օրգանիզմների վրա ունեցած ազդեցությամբ պատկանում է խիստ վտանգավոր նյութերի թվին, կապարի անվտանգ չափաքանակ գոյություն չունի: Կապարի բարձր պարունակությունն առաջացնում է սակավարյունություն, նյարդային և հորմոնալ խնդիրներ: Այս մետաղի նկատմամբ շատ զգայուն են հատկապես նախադպրոցական տարիքի երեխաները: Երևանյան միակ խաղահրապարակը, որտեղ գերազանցումներ չեն հայտնաբերվել, գտնվում է Նորք–Մարաշում, որի հարակից տարածքում, սակայն, արձանագրվել է քրոմի ՍԹԿ–ի գերազանցում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը Անդրանիկ Քոչարյա՛ն, պատժից չե՛ս խուսափելու. Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը (video) Մեծ ֆիլմ․ Ռոբերտ Քոչարյանի պայքարը հանուն Հայաստանի (ընտանիք, Իրան, հեղափոխություն) (video) Առը հա ձեր. դուք դեռ չգիտեք ձեզ ինչ է սպասվում իշխանափոխությունից հետո․ Մինասյանը՝ ՔՊ–ին (video) Իրանը սկսել է վերականգնել մարտական ​​գործողությունների հետևանքով վնասված նավթագազային օբյեկտները 19-ամյա կարգազանց վարորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՄՆ-ն Օմանի ծոցում կրակ է բացել իրանական տանկերի վրա Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները Դուք բոլորդ Վահագն Ալեքսանյան եք դարձել, այ էդ կարգի իջել եք․ Քրիստինե Վարդանյան (video) Անբավարար առաջադիմությունը՝ տարկետման ավարտ. կառավարությունը որոշում կկայացնի. «Ժողովուրդ» Դուք ով եք․ Գեղամ Մանուկյանի եղբայրը Բաքվում խոշտանգվում է, դուք Ալիևին շնորհակալություն եք հայտնում (video) Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ. «Հրապարակ» Նիկոլը գլուխը պատին է տվել, վախեցնում է ժողովրդին․ Հարցում (video) Առաջիկա օրերին անձրև, ամպրոպ, կարկուտ է սպասվում «Բոլոր կողմերը պետք է անհապաղ վերացնեն Հորմուզի նեղուցի շրջափակումը»․ Մակրոնն ու Փեզեշքիանը խոսել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am