Ա.Ասատրյանը կեղծ կոնյակներ է արտադրել

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները. «Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել են կոնյակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև կասկածելի ծագումով 103 շիշ կոնյակ, դատարկ շշեր, տուփեր, խցաններ, չօգտագործված ակցիզային դրոշմանիշեր, կոնյակի սպիրտ և սննդային այլ հավելումներ: Պարզվել է նաև, որ կեղծված կոնյակներն իրացվել են ԱՁ Կարինե Միքայելյանի վարձակալած տարբեր տաղավարներում, ով, ի դեպ, Ասատուր Ասատրյանի կինն է: Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարանների թողարկած արտադրանքների հայտնի ապրանքանիշերի կեղծված տարբերակներ: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Օրինախախտ քաղաքացին ներկայացրել է հայտարարություն և բացատրություն, ինչպես նաև տրամադրել է կեղծված պատրաստի արտադրանքը, հումք-նյութերը՝ դրանց հետագա հետազոտման նպատակով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ իրականացված ապօրինի գործունեության այլ հանգամանքները պարզելու նպատակով: Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել է ստվերային գործունեության ևս մեկ դեպք. օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երևանում հայտնաբերվել է առանց պետական գրանցման փայտյա դռների արտարդամաս: Մոտ 50 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև պատրաստի արտադրանք: Նախնական տվյալներով ապօրինի գործունեության ընթացքում իրացվել է ավելի քան 220000 դրամ ընդհանուր արժեքով փայտյա դռներ: Մեկ այլ դեպքով էլ բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ. օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ: Ձեռք բերված նյութերով՝ հարկային իրավախախտման փաստով քաղաքացու նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կասեցվել է ապօրինի գործունեությունը: Բոլոր դեպքերով էլ հաշվարկվում է պետության պատճառված վնասի չափը:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն Ի՞նչ սպասել վաղը ՍԴ-ից. Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am